Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմատական ընդդիմությունը կգնա խորհրդարան․ Փաշինյանի գործը բարդանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները երեկ հայտարարություն են տարածել, որ վերցնելու են մանդատները և գնալու են խորհրդարան, որտեղ արմատական ընդդիմություն են լինելու, փչացնելու են փաշինյանական ապիկար իշխանության տրամադրությունը։ Իր հայտարարության մեջ «Հայաստան» դաշինքն արձանագրում է, որ ՍԴ որոշմամբ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը:

«Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։ Պայքարը շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ անդրադարձել է անվտանգային խնդիրներին, արձանագրել, որ կապիտուլյանտ իշխանությունների՝ մեր հասարակությանը խոստացված անարժանապատիվ խաղաղությունը ոչ միայն մեր երկրին կայունություն, անվտանգություն և իրական անդորր չի բերել, այլև էապես մեծացրել է նոր ագրեսիայի հավանանականությունն ու մեր անվտանգությանը սպառնացող վտանգները:

«Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բավարարվել պատերազմում և պատերազմից հետո կորզած զիջումներով, այլ օգտվելով Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքից, ապիկարությունից, իրադրությունը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլյացիոն օրակարգ: Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարվածության բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիորեն աճում են, ինչը հղի է անդառնալի հետևանքներով»։

«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ։ Փաստացի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԱԺ են ուղարկում բավական ագրեսիվ և պատրաստված թիմ, որը խոսելու, քննադատելու, ընդհուպ ձեռնամարտի բռնվելու խնդիրներ չունի։ Բարդ կլինի Նիկոլ Փաշինյանի թիմակիցների համար դիմադրել ընդդիմության ճնշումներին։

Տիգրան Յոլչյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Դոլարն էժանանում է, ռուբլին՝ թանկանումՎահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. «Ժողովուրդ» Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 2 զոհ և վիրավորներ․ ողբերգական վթար՝ Ուշիի ոլորաններումԿոտայքի մարզում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին ԱՄՆ գործողությունները կարող են կաթվածահար անել ՄՔԴ-ի աշխատանքը. The Guardian Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվել Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա Մանկապարտեզում երեխա է մահացել, կասկածյալը՝ դայակն է․ ՌԴՍտեփանավանի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցից 7 հեռուստացույց են գողացելՔննարկվել է Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցըԻ՞նչ է կատարվում ՈսկեպարումՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հունվարի 25-ին ազատ կարձակի իսրայելցի պատանդների երկրորդ խմբին Ինչո՞ւ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ ԱԺ-ում UFC. Արման Ծառուկյանը մնացել է դասակարգման առաջին տեղում Լավրովը կայցելի Հայաստան․ մշակվում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը ՀՀ ՊՆ-ն՝ նոր փոփոխությունների մասին Ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը «Սա գործ չի»․ ոստիկանները NewDay-ի օպերատորին ձեռնաշղթաներով տարան ԱԺ֊ից (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դմիտրի ԽառատյանինՓաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Մանկապարտեզից տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»Գենետիկական ուսումնասիրությունը բացահայտել է հայերի ծագումը Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվելԱնշնորհակալը. քանի՞ միլիարդի ներդրում է արել Ռուսաստանը Հայաստանում, որին Փաշինյանը հատուցեց դավաճանությամբ և դեպի ԵՄ կուրսով Ստալինի «իսկական» հայրը. ի՞նչ են գտել գենետիկները ժողովուրդների առաջնորդի ԴՆԹ անալիզումԻ՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»ՌԴ-ում միանգամից երկու երկրաշարժ է գրանցվելՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր Հին հայկական Կոմմագենի թագավորությունը. Աշխարհի ո՞ր մեծ հրաշքն է թողել այն իրենից հետոՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ»Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներՀայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը․ պատմության այս օրը (21 հունվար)Զգուշացոում՝ Իջևանի բնակչությանը«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»ՃՏՊ Երևանում. կա տուժածՀայհիդրոմետը զգուշացնում էԻնչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը