Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք նոր պատերազմը Անդրկովկասում կավարտվի Երևանի գրավումով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի իր հարևաններից մեծ մասի նկատմամբ: «Այստեղ հարցը միայն Հայաստանը չէ: Հիմա նրանք խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ունեն «Հարավային Ադրբեջան», «Հյուսիս-Արևմտյան Ադրբեջան» և այլն: «Ադրբեջան»-ների ցանկը շատ լայն է, և դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է նա: Հարկ է նշել, որ «Ադրբեջան» տերմինն ի սկզբանե օգտագործվել է սեֆեվիդյան կայսրության ժամանակներից Անդրկովկասի և Իրանի բոլոր մահմեդական խանությունների առնչությամբ, սակայն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ այն սկսել է օգտագործվել միայն 1918 թվականից՝  Ռուսական կայսրության փլուզումից հետո: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում սկսվել են խոսակցություններ Իրանի տարածաշրջանը երկրին կցելու անհրաժեշտության մասին, մասնավորապես, Ժողովրդական ճակատը, որի նախագահն էր այդ ժամանակ Աբուլֆազ Էլչիբեյը, այդ գաղափարն էր առաջ մղում: Մինչդեռ Իրանում որոշակի ուժեր անհրաժեշտ են համարում միավորել երկու Ադրբեջանը, բայց Իրանի կազմում: Այնուամենայնիվ, դժվար թե Բաքուն, ամենայն լրջությամբ, երբևէ տարածքային պահանջներ ներկայացնի Թեհրանին: Բայց Հայաստանի դեպքում ...: Հիշեցնենք, որ իր վերջին ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանզեգուրը և Էրիվանը անվանել է Ադրբեջանի պատմական հողեր: Հարկ է նշել, որ Ադրբեջանում տարբեր քաղաքական ուժեր միշտ էլ կոչ են արել վերցնել նաև Զանգեզուրը, բայց մի փոքր տարօրինակ է, երբ երկրի նախագահն է այդ մասին հայտարարում: Բացի այդ, Ղարաբաղում շփման գծում վերսկսված գնդակոծությունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ Բաքուն կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել, որը հնարավոր է, որ ավարտվի Երևանում:

«Հարավային Ադրբեջանի անդամակցումը Ադրբեջանին դեռ միայն գաղափարական մակարդակում է, - համոզված է  քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանովը, - քանի որ Իրանը շատ հզոր պետություն է հզոր բանակով և տնտեսությամբ»:

«svpressa.ru».- դե, հարավային Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, բայց ի՞նչ ի նկատի ունի Փաշինյանը «արևմտյան» և «հյուսիս-արևմտյան» Ադրբեջաններ ասելով:

Կամրան Հասանով.- Փաշինյան ասելով Արևմտյան, ակնհայտորեն, նկատի ունի հենց Հայաստանի տարածքը, որը ժամանակին մաս էր կազմում Էրիվանի խանության, և որի մասին պարբերաբար հիշեցնում է Իլհամ Ալիևը: Դե, հյուսիսայինը, ակնհայտորեն, Դաղստանի տարածքն է, որը ժամանակին եղել է Սեֆեվիդյան պետության մաս, և ըստ 1828 թվականի Թուրքմանչայի պայմանագրի, մտել է Ռուսաստանի կազմ:

«svpressa.ru». - Ալիևը լո՞ւրջ է ասում, երբ ասում է, որ «Զանզեգուրն ու Երևանը մեր հողերն են»: Թե՞ տրոլլում է:

Կամրան Հասանով.- Դա, ամենայն հավանականությամբ, պարզապես հռետորաբանություն է: Դժվար թե նա լրջորեն այդ տարածքները վերադարձնելու հույս ունենա: Սահմանը վաղուց է ձևավորվել, Ռուսաստանն այդ սահմաններում ճանաչել է Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ է: Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն հավանականությամբ, դա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է:

«Այդ հայտարարությունների մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, - ասել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը,- այն, ինչ ասում է Փաշինյանը Արևմուտքի ղեկավարների հետ հանդիպմանը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին, արտառոց չէ: Նման շատ փոքր ազգեր, որոնք նոր են պետականություն ձեռք բերել (իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, միայն 30 տարեկան է) իրենց տարածքային պահանջների մասին հիշում են ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ հորինում են իրենց պետականության պատմությունը կամ տեղական ազգայնականություն հրահրելու խաղեր են խաղում»:

«svpressa.ru» .- ըստ Փաշինյանի, դա սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Ակնհայտ է, որ նա նկատի ունի նաև Իրանը: Իրանին սպառնալիք կա՞:

Գևորգ Միրզայան.- Դե տեսականորեն այո: Թեհրանը շատ է վախենում իրանցի ադրբեջանցիների շրջանում ադրբեջանական ազգայնականության աճից ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, այնպես էլ Թուրքիայի, որի վասալն է այսօր Բաքուն, դիվերսիոն գործողությունների պատճառով: Դա սպառնալիք է նաև Ռուսաստանի համար հաշվի առնելով Անկարայի պանթուրքական ծրագրերը և Ռուսաստանի մահմեդական շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու Անկարայի նպատակները, որոնք են Հյուսիսային Կովկասը, Վոլգայի մարզը և այլն: Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ինքը իսկապես դրա կարիքը չունի: Սակայն մեկ անգամ ևս կրկնենք, որ Ադրբեջանն անկախ չէ իր որոշումներում:

«svpressa.ru» .- իսկ Հայաստանի դեմ տարածքային պահանջների մասին ի՞նչ կասեք: Ալիևը լո՞ւրջ է ասում, երբ ասում է, որ «Զանզեգուրն ու Երևանը իրենց հողերն են», թե՞ տրոլլում է:

Գևորգ Միրզայան.- Ոչ, նա լուրջ է ասում: Այլ բան է, որ նա հասկանում է այդ տարածքների ձեռքբերման բոլոր դժվարությունները. Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է: Եվ չնայած այն բանին, որ Ռուսաստանը պարտվել է Թուրքիային երկրորդ ղարաբաղյան պատերազմում, այնուամենայնիվ, նա կապիտուլյացիայի չի ենթարկվել և չի պատրաստվում լուծարել ՀԱՊԿ-ը: Մյուս կողմից, Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը (որտեղ մտել են ադրբեջանական զորքերը): Նա ոչինչ չի անում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և դա նշանակում է, որ Ալիևը շանս ունի:

 «svpressa.ru» .- այսինքն Ադրբեջանը կարո՞ղ է փորձել տարածքներ խլել:

Գևորգ Միրզայան.- Ոչ, դա անհնար է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Հայաստանի վրա անմիջական հարձակումը Ռուսաստանին կստիպի արձագանքել նույնիսկ առանց Հայաստանի արձագանքի: Եվ դա պարզապես այն պատճառով, որ կվտանգվի Ռուսաստանի հեղինակությունը որպես գերտերության:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված