Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում, Երասխում տեղի ունեցող լարված իրավիճակի մասին զրուցել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Հարցին, թե ինչ է կատարվում սահմանին` փորձագետը պատասխանել է․ «Նման իրավիճակ շուտով սպասվելու է նաև Տավուշում, որտեղ մեր կորուստները լինելու են շատ էական։ Հայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա կամ կա դիմադրության իմիտացիա։ Այժմ Սև լիճը վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, վերահսկվող բոլոր բարձունքներում այժմ թշնամին է, նույնը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում։ Այժմ նույն գործընթացն Արարատում են տանում՝ Երասխում, մոտ ժամանակներս՝ նաև Տիգրանաշենում»։

Անդրադառնալով իշխանությունների կողմից բանակից պրոֆեսիոնալ կադրերի հեռացմանը, մասնավորապես՝ 3-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, Մեղրիի ու Մեհրաբի զորամասի հրամանատարներին և այլոց, Հայկ Նահապետյանը ասաց, որ այդ գործընթացը համատարած չէ, պրոֆեսիոնալ կադրերին հեռացնում են թիրախային։

«Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, որը մոտ ժամանակներում լինելու է, իրականացվելու է նաև Տավուշի մարզում։ Հաշվի առնելով, որ Տավուշի մարզի 1990 թվականից առ այսօր Ադրբեջանին սահմանակից բնակավայրերն ունեն խրամատային պաշտպանություն և այդ հատվածները թշնամուն հանձնելուց, չի բացառվում, որ լինի դիմադրություն, իսկ Գրիգորի Խաչատուրովն ունի մեծ հեղինակություն ոչ միայն 3-րդ բանակային կորպուսի հրամկազմի մոտ, այլև տեղի բնակիչների շրջանում։ Գրիգորի Խաչատուրովին պաշտոնից հեռացրել են՝ հաշվի առնելով, որ ինքը կարող է Տավուշում որոշակի տարածքների հանձնման ժամանակ դառնալ դիմադրության խորհրդանիշ, ավելին՝ կազմակերպիչ և այդ գործընթացն ուղղակի ձախողել, ահա թե ինչու նրան հեռացրեցին։ Մեհրաբի զորամասի հրամանատարին ևս, նույնը վերաբերում է նաև Մեղրիի զորամասի հրամանատարին։ Իշխանությունները փորձում են տարածքների հանձնմանը խոչընդոտող բոլոր գործոնները վերացնել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ
Ամենադիտված