Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ֆինանսական միջոցների արտահոսքն ավելացել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։ 2018թ. իշխանափոխությունից հետո պաշտոնական տվյալներով երկրից դուրս է եկել ավելի քան 4 մլրդ դոլար։ Սա այն գումարն է, որը հանել են քաղաքացիները։ 3 տարում՝ 4 մլրդ դոլար։ Այն էլ՝ միայն բանկային համակարգի միջոցով։ Պաշտոնական տվյալներ չկան, թե որքան գումար է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով։ Հիմա պատկերացրեք, թե ինչ հսկայական ռեսուրսի մասին է խոսքը։ Ֆինանսական միջոցների արտահոսք Հայաստանից միշտ էլ եղել է, բայց ոչ նման տեմպերով։ Միջին տարեկան երկրից դուրս է եկել ավելի քան 1,3 մլրդ դոլար։ Նման ահռելի արտահոսքը Հայաստանից երբեք չէր եղել՝ 3 տարվա կտրվածքով։ Առհասարակ բոլոր երկրներից էլ այս կամ այն չափով լինում է գումարների արտահոսք։ Բայց Հայաստանն այն երկիրը չէ, որը կարող է իրեն այդպիսի մեծ շռայլություն թույլ տալ։ Տնտեսությունը ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի, իսկ եղած ռեսուրսը դուրս է գնում։ Գնում է ֆինանսավորելու այլ երկրների տնտեսությունները։ Այստեղ էական նշանակություն չունի, թե ինչու են գնում այդ գումարները։ Եթե գնում են, նշանակում է, որ դրա համար պատճառներ կան, ու այդ պատճառները պետք է փնտրել երկրի ներսում։ Գումարները գնում են, որովհետև կա վստահության խնդիր երկրում իրականացվող քաղաքականության ու ապագայի նկատմամբ։ Սա նոր երևույթ չէ, բայց այն խորացել է հատկապես Արցախյան պատերազմից հետո՝ Հայաստանի շուրջ ու Հայաստանում ստեղծված ծանր մթնոլորտի պատճառով։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, չեն պատկերացնում իրենց ապագան Հայաստանում։ Դրա համար էլ փորձում են հետագայի հիմքերը ստեղծել ոչ թե երկրի ներսում, այլ դրսում։ Մի բան, ինչն արտահայտվում է նաև ֆինանսական միջոցների արտահոսքի տեսքով։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում մասնավոր փոխանցումների արտահոսքը Հայաստանից ավելացել է 17,5 տոկոսով։ Եղել է շուրջ 70 մլն դոլարով ավելի շատ, քան անցած տարի։ Հինգ ամսում դուրս է եկել գրեթե 467 մլն դոլար, և սա՝ միայն բանկային համակարգի միջոցով։ Թե ինչքան գումարներ էլ դուրս են եկել այլ ճանապարհներով, ոչ մեկը չի հաշվել, քանի որ Հայաստանում նման վիճակագրություն չի վարվում։ Բայց դա չի նշանակում, թե այդպիսի երևույթ չկա։ Մասնավոր փոխանցումների արտահոսքի ակտիվացումը ենթադրաբար կապված է արտագաղթի ծավալների ավելացման հետ։ Տարեսկզբի 4-5 ամիսներին երկրից գրեթե 80 հազարով ավելի շատ մարդ է դուրս եկել, քան մտել։ Մարդիկ գնում են ու տանում են նաև իրենց միջոցները։ Գնում են ոչ միայն նրանք, ովքեր ներսում ապրելու ու աշխատելու հնարավորություն չունեն, այլև նրանք, ովքեր ֆինանսապես ապահովված են, բայց խնդիր ունեն երկրի ապագայի ու անվտանգության հետ կապված։

Վիճակագրական տվյալներով նկատելի է նաև արտահոսքի աշխարհագրությունը։ Գումարների գրեթե կեսը երկու ուղղությամբ է՝ Ռուսաստան և Միցյալ Նահանգներ։ Արտահոսքը 2 դեպքում է ավելացել է, բայց տեմպի առումով Միացյալ Նահանգներ մեկնողների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ ԱՄՆ փոխանցվող գումարները 5 ամսում ավելացել են 31-32 տոկոսով՝ կազմելով գրեթե 78 մլն դոլար։ Իսկ Ռուսաստանին փոխանցվող գումարները 5 ամսում կազմել է 153 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքն ավելացել է 15 տոկոս։ Աճի տեմպը երկու անգամ ցածր է, քան Միացյալ Նահանգների պարագայում։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունն այդպես էլ չսովորեց կառավարել երկրի տնտեսությունը, չկարողացավ ստեղծել անվտանգ Հայաստան ինչի արդյունքում այսօր նրանք չեն կարողանում կանխել գումարների արտահոսքը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված