Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մտադիր է մեծացնել իր հարևանների թիվը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Կոնդի կառավարական ամառանոցներում բնակվում էին միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը, սակայն, մտադիր է ավելացնել իր հարևանների թիվը, իսկ բարձրագույն պաշտոնների նշանակված նոր պաշտոնյաները բոլորովին էլ դեմ չեն բնակվել շքեղ ամառանոցներում՝ պետության հաշվին։ Մամուլն արդեն գրել է, որ առաջիկայում Կոնդի ամառանոցներ են տեղափոխվելու ԱԺ նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանի ընտանիքը։ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տիրապետման ներքո ութ շքեղ ամառանոցներ կան, սակայն սովորաբար այնտեղ մեկ-երկուսն են զբաղված լինում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այժմ ամառանոց տեղափոխվելու ցանկություն ունեն միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և ՊՈԱԿ-ը պատրաստվում է վերանորոգել ևս մի քանի առանձնատներ։ 2019թ․ մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց տեղեկությունը, թե ամառանոցների վերանորոգման համար 2 միլիոն դոլար գումար են ծախսել։ 

Մասնավորապես, բացի ամառանոցներում Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ընտանիքներից, այնտեղ ապրելու հրավեր են ստանալու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, միգուցե նաև՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Փաշինյանը ցանկանում է կարևորագույն պաշտոններ զբաղեցնողներին իր հարևանությամբ տեղավորել, որպեսզի նրանք իրենց կոմֆորտ և անվտանգ զգան, նաև անհրաժեշտ պահին՝ գիշերվա ցանկացած ժամի վազեն Փաշինյանի մոտ խորհրդակցության։ 

Մամուլում պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այդ ՊՈԱԿ-ը, նշենք, այս պահին դեռ տնօրեն չունի։ Հեղափոխությունից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել Հակոբ Սիմիդյանը, որը հետո ԱԺ խմբակցության քարտուղար դարձավ, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է։ Տևական ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Փաշինյանի մեկ այլ մերձավոր՝ «Հայկական ժամանակ» թերթի աշխատակից Արուսյակ Մանավազյանը, ով ԱԺ պատգամավոր է ընտրել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով: Տեսնենք, թե հիմա որ մի մերձավորին Փաշինյանը կնշանակի այդ պաշտոնին։

 Նորայր Այվազյան

Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետո
Ամենադիտված