Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի համալսարանի ռեկտորը սպառնում է աշխատակիցներին՝ հայտարարելով, որ...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ում ռեկտորի փոփոխությունից հետո կրքերը չեն հանդարտվում:
Խնդիրն այն է, որ այստեղ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը, որը նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, ժամանակ առ ժամանակ հայտնվում է ինչ-որ պատմությունների կենտրոնում:

Օրեր առաջ (դեկտեմբերի 6) հրապարակվել են Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարվել էին հոկտեմբերին՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված անանուն նամակը:

Ի թիվս այլ խախտումների, պատգամավորի կողմից ներկայացված նամակում նշված է եղել, որ ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը մինչ այժմ գիտխորհրդի նիստ չի գումարել, չկա նաև աշխատանքային պլան:

Ուսումնասիրությունների հրապարակված արդյունքներում նշված է, որ գիտխորհրդի նիստ չգումարելու վերաբերյալ Սահակ Մինասյանը պարզաբանել է, թե գիտխորհրդի աշխատանքային պլանի հաստատման հետաձգումը պայմանավորված է միմիայն բուհի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխման ակնկալիքով:

Պարզվում է, որ ընդամենը օրեր առաջ Սահակ Մինասյանը կատարել է կառուցվածքային փոփոխություն՝ փակելով բուհի ամենակարևոր բաժինները` Արտաքին կապերի բաժինը, Գիտության բաժինը, Պրակտիկայի բաժինը, Բուհ-գործատու համագործակցության կենտրոնը, Գրադարանը, Ուսումնամեթոդական վարչությունը, Ընդհանուր բաժինը և այլն:
Aysor.am-ին հայտնի դարձավ, որ փակված բոլոր բաժինները առանց որևէ լուրջ վերլուծության ներառվել են երկու կենտրոնների մեջ, որոնք նույնիսկ տնօրեն չունեն: Այդ երկու կենտրոնների տնօրենները համարվում են պրոռեկտորները: Այսինքն, նույն անձը և՛ պրոռեկտոր է հանդիսանում, և՛ կենտրոնի տնօրեն:

Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, դրա փոխարեն նոր պաշտոնների նշանակված ռեկտորի օգնականը, խորհրդականը, գործավարը ստանում են 200 000–ից մինչև 350 000 դրամ աշխատավարձ: Ինչպես բուհի աշխատակիցներն են ասում, նման աշխատակազմ (ռեկտորի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար) չունի անգամ Երևանի պետական համալսարանի ռեկտորը:

Տեղեկացանք նաև, որ բուհի վարչական բոլոր աշխատակիցներին տրվել է ծանուցում աշխատանքից ազատվելու կամ նոր աշխատանքի տեղափոխման, առանց նշելու, սակայն, թե ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը:

Բուհի նախկին և ներկա աշխատակիցների հետ մեր զրույցների ընթացքում պարզվեց նաև, որ աշխատակիցների մոտ վախի մթնոլորտ է, քանի որ բոլորը, տեղյակ լինելով Սահակ Մինասյանի նախորդ գործունեության անպատժելիությանը, իրենց մտահոգող հարցերի մասին չեն բարձրաձայնում:

Ավելին, պարզվում է, որ Սահակ Մինասյանը հաճախ է ընդգծում, որ ինքը Շիրակի մարզի Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարն է, անընդմեջ մեկնաբանում է, որ իր ձեռքերը հասնում են ամենուր և իր դեմ խաղ չկա: Նա նշում է, թե լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ, անկախ խախտումներից, անկախ իր գործունեությունից, պաշտպանվում է երկրի բարձր ղեկավարության կողմից:

Պարզվում է նաև, որ բոլորովին վերջերս դասախոսների հետ հանդիպմանը Սահակ Մինասյանը բարձրաձայնել է, թե ինքը հովանավորվում է երկրի վարչապետի և նախագահի կողմից, և դիմելով բուհի աշխատակիցներին, ասել է. «Դադարեցրեք անանուն նամակների հոսքը, դրանք առ ոչինչ են»:

Նշենք, որ բուհում առկա խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնել է նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը:

Ի դեպ, թեև ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը աշխատակիցներին հորդորում է խնդիրների մասին չբարձրաձայնել, հաշվի առնելով իր կուսակցական պատկանելությունը, պարզվում է նաև, որ վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնիսկ իր թեկնածությունը չի ուզում առաջադրել ռեյտինգային ցուցակով, քանի որ ինչպես բուհի աշխատակիցներն են ասում՝ վստահ է, որ կխայտառակվի: Աշխատակիցների պնդմամբ՝ բուհի աշխատակիցները, ուսանողները հիմանականում իրենց ձայնը կտան նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ինչը և բնական է:

Կալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար»
Ամենադիտված