Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն պարզ է, որ հայկական շուկան նոր ուժով կլցվի թուրքական ապրանքներով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am կայքում քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ: Հիշեցնենք՝ թուրքական վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքն ուժի մեջ մտավ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամսով, այն ևս այդքան երկարաձգվեց 2021-ի հունիսին: Նախագծի ընդունման դեպքում արգելված ապրանքների ցանկից կհանվեն այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք, և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով «արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը»։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Հարցին, թե արդյոք այս ընթացքում հնարավո՞ր չէր գտնել թուրքականին փոխարինող շուկաներ տնտեսագետը պատասխանել է․ «Նախ եկեք հասկանանք, թե առհասարակ այդ ուղղությամբ ի՞նչ արեցին, որ չգտան, ի՞նչ ծրագիր իրականացրին թուրքականի փոխարինման, այլ շուկաներից ներկրման իմաստով: Մեզ համար ամենացանկալի նպատակադրումը պետք է լիներ, որ տեղական արտադրանքն ամբողջությամբ փոխարիներ թուրքականին, և երկրորդը, որ այլ շուկաներից իրականացվեր ներկրում՝ որպես փոխարինում թուրքական ապրանքների ներկրմանը: Ըստ էության, այդ մասին նույնիսկ բավականաչափ քննարկումներ չեղան, ակնհայտ է, որ տնտեսվարողները մնացին մեն-մենակ՝ առանց պետական անհրաժեշտ աջակցության, և, բնականաբար, ի սկզբանե արդեն պարզ էր, որ այդպես է լինելու: Դա ընդամենը օրվա իշխանությունների տվյալ պահին քաղաքական շահից բխող գործողություն դարձավ՝ հիմնված հանրային ընդհանուր տեսակետների վրա, և առաջին իսկ պահից էլ պարզ էր, որ փաստացի առանց հստակ ծրագրի դա դառնալու է ժամանակավոր, և, ըստ էության, մի պահի նորից վերադառնալու էին: Թուրքիայի հետ քիրվայության մեկնարկի ընդհանուր ֆոնին նաև, կարծում եմ, որոշակիորեն պարզ է դառնում, որ մոտ ապագայում այդ սահմանափակումներն էլ կհանեն, և ընդհանուր առմամբ այս անգամ արդեն նոր ուժով հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով: Հնարավորություններ, այո, կային: Ես առիթ ունեցել եմ ժամանակին ասելու, որ հենց այդ նույն թուրքական ապրանքների մի մասը, որոնք որ ներկրվում են, հիմնականում հագուստ, կոշկեղեն և այլն, դրանց և՛ հումքը, և՛ սարքավորումները չինական էին, և չինական շուկայից էին ներկրվում, շատ հանգիստ նույնը կարող էր կազմակերպել նաև Հայաստանը: Ունենք այն, ինչ ունենք, սա է փաստը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված