Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր խոստումները մնում են թղթի վրա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական երկնիշ թվով աճին զուգահեռ իշխանությունները խոստացել էին նաև Հայաստանում կրճատել աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը և ավելացնել աշխատատեղերը։ Սակայն ինչպես բոլոր խոստումները այս խոստումները ևս մնացին ԱԺ-ից կարդացված պաշտոնական թղթերի վրա և իրատեսական որևէ քայլ այդ ուղղությամբ մինչ օրը չկա։ Սոցիալական պատկերը Հայաստանում շատ տխուր է։ Տեղի է ունենում հասարակության համատարած աղքատացում։ Իշխանությունները, իրենց ծրագրերը ներկայացնելիս, խոստացել են կրճատել աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը նույնիսկ վերացնել, իսկ իրականում հակառակն է տեղի ունենում՝ աղքատությունն ընդլայնվում է, ծայրահեղ աղքատությունը՝ խորանում։ Աղքատանում են ինչպես չաշխատող, այնպես էլ աշխատող քաղաքացիները։ Պատճառը եկամուտների ու ծախսերի տարբերությունն է, որը միշտ էլ եղել է, բայց հիմա ավելի է մեծացել՝ ակտիվ գնաճի պատճառով:

2021 թվականի հունվարից արդեն գների աճ էր նկատվում, ինչը օրեցօր ոչ թե կարգավորվում այլ աննախադեպ ավելանում էր։ Վիճակագրական տվյալներով՝ օգոստոս ամսվա ընթացքում սննդամթերքի գնաճն անցավ 15 տոկոսից, ինչն աննախադեպ երևույթ է վերջին առնվազն 15-20 տարիների ընթացքում։ Չհաշված, որ սա դեռ սննդամթերքի միջին գնաճն է։ Կան բազմաթիվ առաջնային ապրանքներ, որոնց գներն անհամեմատ ավելի բարձր են, քան նախորդ տարի էին։ Պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ այս տարի ունենք բանջարեղենի գների ռեկորդային աճ՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 66 տոկոս։

Առանձին ապրանքներ թանկացել են 200-300 տոկոսով ու դեռ շարունակում են թանկանալ։ Սննդամթերքի այսպիսի բարձր գնաճն անհամատեղելի է մարդկանց եկամուտների հետ։ Աշխատող մարդկանց եկամուտները ավելանալու փոխարեն որոշ դեպքերում նվազել են, մի շարք աշխատողներ դարձել են գործազուրկ, անցած տարվա համաճարակային իրավիճակի պատճառով մի շարք կազմակերպություններ լուրջ ֆինանսական վնասներ կրելու հետևանքով փակվել են և այդ գործազրկությանը զուգահեռ աննախադեպ գնաճը աղքատներին դարձրել է ծայրահեղ աղքատ, միջին եկամուտ ունեցող մարդկանց մեծ մասը դարձել են աղքատ իսկ ծայրահեղ աղքատների մասին կարծում եմ խոսելն արդեն ավելորդ է։ Ժամանակին, երբ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից ելույթներ էր ունենում գնաճի վերաբերյալ և մեղադրում իշխանություններին մարդկանց թալանելու համար։ Այն ժամանակ գնաճը հազիվ 1-2 տոկոս էր։ Այսօր գնաճը հասել է գրեթե 9 տոկոսի, բայց Նիկոլ Փաշինյանին կարծես չի էլ հետաքրքրում դա։ Իշխանությունը միայն արդարացումներ են փնտրում ու փորձում խուսափել գնաճի հետևանքների պատասխանատվությունից։

Կառավարությունը, փոխարենը մտածի գնաճի ազդեցությունը մեղմելու մասին, ձեռք առնի միջոցներ սոցիալական միջոցառումներով գոնե հասարակության անապահով հատվածին հնարավորինս պաշտպանելու բարձր գնաճի ազդեցությունից, միայն աշխատակազմի աշխատավարձների և պաշտոնյաների պարգևավճարների մասին է մտածում։ Երբ գալիս է խոստումներ տալու ժամանակը, նրանք դառնում են գործունյա, սկսում են նկատել առկա խնդիրները և խոստանում են լուծել դրանք կարճ ժամանակում։ Բայց երբ գործը հասնում է դրանց իրականացմանը մի կողմ են քաշվում։ Հեղափոխությունից հետո նրանք մեղադրում էին նախկիններին՝ երկիրը դատարկելու մեջ, բայց փաստորեն հիմա երկիրը շատ ավելի մեծ տեմպերով է դատարկվում։ Արտագաղթի ալիքը նոր թափ է հավաքել։ Միայն տարվա առաջին կեսին Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 94 հազար քաղաքացի։ Իսկ ովքե՞ր են այս ամենի մեղավորը՝ նախկիննե՞րը են, թե՞ ընդդիմությունը։ Ովքե՞ր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Այս ամենի միակ մեղավորն ու պատասխանատուն իշխանություններն են, որ մի կողմից՝ չեն կարողանում լուծել երկրի անվտանգության, մյուս կողմից՝ տնտեսական ու սոցիալական խնդիրները։ Նախկինում գնաճի համար մեղավոր էին իշխանությունները, հիմա իշխանությունները, պարզվում է, մեղք չունեն։ Հիմա մեղավորը դրսից թելադրվող բարձր գներն են։ Մի քանի ամիս առաջ գների բարձրացման պատճառներից մեկն էլ համարում էին ազգային արժույթի արժեզրկումը։ Դրամը, երրորդ ամիսն է, ինչ արժևորվել է և վերադարձել նախկին դիրքին, իսկ թանկացումները չեն դադարում։ Եթե սա լիներ նախկինում, դժվար չէ պատկերացնել, թե ամբիոնից ինչ տեսակ մեղադրանքներ էին հորդելու նախկինների գլխին մարդկանց թալանելու և աղքատության մատնելու համար իսկ հիմա երբ իրենք են իշխանության պարզվում է՝ իրենք մեղավոր չեն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված