Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանության իրական դեմքը Գագիկ Ջհանգիրյանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանության իրական դեմքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն է։ Վերջինս երեկ անձամբ էր ներկայացել խորհրդարան՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, ընդդիմադիր պատգամավորներն էլ չէին կարող բաց թողնել նրան հարցաքննելու հրաշալի առիթը։

«Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն, և բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել»,- Ջհանգիրյանին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, թե իրեն անձամբ կալանավորված պատմագավոր Արմեն Չարչյանն է փոխանցել, որ իրեն հետապնդում են հենց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հրահանգով։

Ջհանգիրյանի պատասխանը ցնցող էր․ «Երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև նաև երրորդ նախագահի ժամանակ տարի, երեք ամիս հանիրավի անցկացրել եմ բանտում։ Ինչպե՞ս ես կարող եմ ճնշել դատավորների վրա, որպեսզի ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»։

Ընդդիմադիրները ստիպված էին հիշեցնել, որ հենց նրա օրոք է հանվել էլեկտրոնային մակագրման համակարգը, և կալանքի հարցով քրգործերը մակագրվում են իշխանության սրտի դատավորներին։ «Տոտալ Մնացական Մարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում։ Ես չգիտեմ, դա պայմանավորված է նրանով, որ ձեռով թե ձեռքով ա մակագրումը գնում, բայց դա է պատկերը, պարոն Ջհանգիրյան», - խայթեց Վարդևանյանը, ի պատասխան Ջհանգիրյանը սկսեց արդարանալ, թե Մնացական Մարտիրոսյանը նաև իր եղբորն է ազատազրկել, ուստի հենց ինքն է նրա աշխատանքից ամենադժգոհը։ Մինչդեռ հիշեցնենք, որ Մարտիրոսյանն է կատարում իշխանության բոլոր կեղտոտ պատվերները։ Ի դեպ, նաև նախկին իշխանությունների օրոք։ Իսկ երբ պատգամավոր Հայկ Մամիջանյանը կոնկրետ օրինակով ցույց տվեց, որ ձեռքով մակագրման պարագայում շրջացվել է այբբենական կարգն ու գործ մակագրվել Մնացական Մարտիրոսյանին, արձագանքեց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահը՝ շատ ավելի ցնցող եզրահանգմամբ․ «Այսինքն՝ դուք հանդուրժել եք էդքան տարիներ Մնացական Մարտիրոսյան դատավորին և հիմա զարմանում եք, թե մենք ո՞նց ենք շարունակում հանդուրժել»։

Միքայել Հակոբյան

ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կա
Ամենադիտված