Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրեցնելով Ստեփանակերտի լեգենդար թատրոնը, կապրեցնեն նաև արցախցուն

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Երևանում է։ Թատրոնը երևանյան հանդիսատեսին երեք օր կներկայացնի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ։

Երևանի հանդիսատեսին ներկայանալուց հետո Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում։ Բեմադրությունը «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին և 30-ին կներկայացվի Տաշիրում և Ալավերդիում։

«Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման երևանյան առաջնախաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

 

Ներկայացման ավարտին բեմադրիչ, ռեժիսոր Կարինե Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ներկա գտնվելու համար, քանի որ, նրա գնահատմամբ՝ այդպիսով նրանք սատարում են Արցախին, կանգնում են Արցախի կողքին։

«Այսօր մենք մի փոքր Արցախ էինք բերել ձեզ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս իմ հրաշք ընտանիքին՝ դերասաններին, եթե միայն իմանաք, թե նրանք ինչերի միջով են անցել, նրանց համար շատ դժվար էր բեմ բարձրանալ։ Եթե միայն իմանայիք, թե ինչքան դժվար է եղել, օրինակ, իմ Ռուզաննայի համար, ում տղան պատերազմից հրաշքով է փրկվել և դժվարությամբ է կարողացել ոտքի կանգնել, դժվար է այս բոլոր տղամարդկանց համար, որոնք պատերազմի մասնակիցներ են։ Հավատացեք, դժվար է ոտքի կանգնել, բայց դա դժվար չէ արցախցու համար, հավատացեք։ Իմացեք, արցախցին աննկուն է, նա ամուր կանգնած է իր հողի վրա, ես ձեզ հետ միասին ուզում եմ խոնարհվել արցախցիների ու Արցախ աշխարհի առջև»,- շեշտեց Կարինե Քոչարյանը։

Թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նույնպես շնորհակալություն հայտնեց թատրոնի դերասաններին՝ իրենց ցուցաբերած հերոսության համար, քանի որ գիտի, թե նրանք ինչերի միջով են անցել։

«Մենք երբեք չէինք պատկերացնում, որ այսքան շուտ դուք ուժ կգտնեք ձեր մեջ և կբացեք Ստեփանակերտի լեգենդար թատրոնի վարագույրը։ Եթե դուք ձեր մեջ ուժ գտաք և այսքան արագ համախմբվեցիք ու գործի անցաք, կասկած չունեմ, որ ապրեցնելով Ստեփանակերտի լեգենդար թատրոնը, կապրեցնեք նաև արցախցուն։ Շնորհակալ եմ նաև Կարինե Քոչարյանին, նա պատերազմից անմիջապես հետո ուզում էր ժամ առաջ գալ Արցախ, քանի որ ապրում էր ԱՄՆ-ում։ Նա բոլորին զանգում էր ու ուզում էր գալ ու իր լուման ունենալ թատրոնի վերականգնման հարցում։ Քչերն էին պատկերացնում, որ պատերազմից հետո այնտեղ կարելի է ինչ-որ բան անել, բայց փառք ու պատիվ կոլեկտիվին ու Կարինեին, ով եկավ ու 6 ամիս ապրեց Արցախում, աշխատեց, որի արդյունքն այսօր բոլորդ տեսաք»,- ընդգծեց Հակոբ Ղազանչյանը։

Արցախից Երևան եկած դերասաններն իրենց բեմադրությամբ ուժ փոխանցեցին հանդիսատեսին՝ սովորեցնելով, որ պայքարը միշտ արդյունք է տալիս՝ գլխավոր հերոսների՝ 58-ամյա Անատոլիայի և 67-ամյա Վասիլի օրինակով, որոնք իրենց կյանքի ընթացքում տեսնելով սով, երկրաշարժ ու պատերազմ, կորցնելով բոլոր հարազատներին, կարողացել են ոտքի կանգնել, ամուսնանալ և ծերացող հին շենին նոր կյանք տալ՝ երկու զավակ լույս աշխարհ բերելով։

Գլխավոր հերոսուհուն՝ Անատոլիային մարմնավորած դերասանուհի Օֆելյա Մարտիրոսյանն իրական կյանքում էլ ունեցել է իր ողբերգությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է ամուսնուն, որը նոյեմբերի 8-ին հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։ Ամուսնու կորստից հետո Օֆելյան կարողացել է իր մեջ ուժ գտնել և բեմ բարձրանալ։

Վասիլին մարմնավորող Մարատ Դավթյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, նրան ճանաչողներն ասում են, որ պատերազմի ժամանակ և՛ կռվել, և՛ Հադրութի անտառներից հանել է հայ զինվորների դիերը, քանի որ անտառի տեղանքին լավ ծանոթ է եղել։ Պատերազմի դաժանություններից հետո Մարատ Դավթյանը մի քանի տարով ծերացել է, մի բուռ դարձել, բայց դրանով հանդերձ՝ նա բեմից իր խաղով ուղերձ հղեց բոլորին՝ պայքարել տունն ու շենը պահելու համար։

Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ»
Ամենադիտված