Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ծառայությունների սակագները կբարձրանա՞ն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է։ Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Օգոստոսի տվյալներով՝ 1 տարվա ժամանակահատվածում գնաճը Հայաստանում հասել է 8,8 տոկոսի։ Սննդամթերքի թանկացումն անցնում է 15 տոկոսից։ Թանկացել են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքները։ Գնաճին զուգահեռ Հայաստանում ավելանում է համատարած աղքատությունը։ Հայաստանում գներն ավելի արագ են աճում, քան մարդկանց մեծ մասի եկամուտները։ Այս ամենին զուգահեռ էլ, հանրային ծառայությունների ոլորտում սպասվում են նոր թանկացումներ։
 
«Վեոլիա ջուրն» արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ջրային համակարգի կառավարման պայմանագրով, ընկերությունն իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Այսօր գործող 180 դրամի փոխարեն՝ հերթական սակագնային տարվա համար առաջարկվում է մանրածախ ջրամատակարարման գինը դարձնել 223,2 դրամ։ Ներկայացված սակագնային հայտով 1 խորանարդ մետրի արժեքը նախատեսվում է բարձրացնել միանգամից 43,2 դրամով կամ 24 տոկոսով։ Եթե այն հաստատվի, ապա բնակչությունը ստիպված կլինի այդքանով ավելի վճարել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության դիմաց։ Ընկերության սակագնային հայտը, սակայն, չի սահմանափակվել միայն մանրածախ ջրամատակարարմամբ։ Առաջարկում են թանկացնել նաև մեծածախ ջրամատակարարումը։ Այս դեպքում գործող 54 դրամն ակնկալվում է դարձնել 67,11 դրամ։ Սակագնի բարձրացումը կրկին 24 տոկոս է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրությունը։ Դրա համար այն ունի 3 ամիս ժամանակ։ Բայց հանրային ծառայությունների սակագների բարձրացումը հազիվ թե ավարտվի միայն խմելու ջրի թանկացմամբ։ Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում։ Առայժմ չկան վերանայման հայտեր, սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու։ Մեծ հավանականությամբ, մինչև տարեվերջ կբախվենք նաև էներգակիրների սակագների բարձրացման խնդրին։ Ավարտվել է գազի ներմուծման նախկին պայմանագրի ժամկետը։ Դրա շրջանակներում իրականացված երկարաձգումների արդյունքում այս տարի հաջողվեց խուսափել ներմուծման գնի փոփոխությունից։ Բայց առաջիկայում դեռ պետք է հստակեցվի հաջորդ տարվա մատակարարման գինը։
 
Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում հաստատվել են գազի ռեկորդային բարձր գներ։ Եվրոպայում այն հասել է 840 դոլարի։ Այս պահին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը շատ հեռու է դրանից, բայց արդեն երկար ժամանակ քննարկվում է այն վերանայելու հարցը։ Բացի դրանից՝ էներգակիրների, մասնավորապես՝ գազի սակագների վրա մեծացել է նաև ներքին ճնշումը։ Եթե անգամ հաջողվի շրջանցել ներմուծման թանկացումը, ներքին սակագների բարձրացումից դժվար կլինի խուսափել։ Խնդիրը կապված է կրկին գնաճի հետ։ Մյուս կարևոր գործոնն էլ փոխարժեքն է։ Չնայած նախորդ տարվա վերջի և այս տարվա սկզբի կտրուկ արժեզրկումից հետո դրամի դիրքերն ամրապնդվել են, այնուհանդերձ այս հատվածից համակարգի վրա ճնշումը դեռ շարունակում է պահպանվել։ Այս և այլ գործոնների հիման վրա մինչև տարեվերջ կհստակեցվեն էներգակիրների սակագները։ Մինչ այդ, այլևս պարզ է, որ ջրամատակարարման ոլորտում անհնարին կլինի խուսափել սակագնի բարձրացումից։ Այլ հարց, թե այն ինչքան կլինի։ Գուցե Հանձնաժողովին հաջողվի որոշ վերանայումներ կատարել ընկերության ներկայացրած հայտում։ Բայց մեծ նվազեցումների չպետք է սպասել։ Թե ինչ է նշանակում հանրային ծառայությունների սակագների բարձրացումը սպառողների համար, ավելորդ է ասել։ Հատկապես այսօրվա համատարած թանկացումների և մարդկանց ցածր եկամուտների պայմաններում։ Հետաքրքիրն այն է, որ իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել։ Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացել են, հաստատվել են հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացել են մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։ Ավելին, այսօր դրանք նույնիսկ ռեկորդային բարձր դիրքում են։ Իսկ հիմա իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում տնտեսական այս ծանր իրավիճակի, երկրում ստեղծված կոլապսային իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցել նախկինների վրա։ Հատկանշական է նաև, որ գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները ավելանալու փոխարեն օր-օրի նվազում են, աշխատատեղերը ավելանալու փոխարեն կրճատվում են։ Սպասվող թանկացումներն էլ ավելի բարդ իրավիճակ են ստեղծելու մարդկանց համար և դրա հետևանքով կանխատեսելի է, որ արտագաղթը երկրում ավելանալու է։
 
Սոնա Գիշյան
 
Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված