Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«La Bohème. Անցած օրեր». Շառլ Ազնավուրի կյանքի ու բեմի կուլիսներում մնացած պատմություններով ամենածավալուն գիրքը` հայերեն

ՄՇԱԿՈՒՅԹ

«La Bohème. Անցած օրեր»․ հենց այսպես է կոչվում Շառլ Ազնավուրի ամենածավալուն ինքնակենսագրականը, որը գրել է տասնութ տարի առաջ ու խոսել իր կյանքի ու բեմի կուլիսներում մնացած ամենահետաքրքիր, հուզիչ ու դրամատիկ պատմությունների մասին, թե ինչպես է հանդիպել ու կյանքը կապել իր երեք կանանց հետ ու ինչպես է գոյատևել երկրորդ աշխարհամարտի տարիներին, պատմել Նյու Յորքի արկածների մասին:

«Ինքը 89 տարեկանում գիրք գրեց, ապշելու բան է դա: Ես ուրիշ օրինակներ չգիտեի, Գյոթեն 65 տարեկանում «ֆաուստ»-ը գրեց վերջացրեց  ու ասաց, թե ես հիմա կարող եմ մահանալ: Ազնավուրը չէր ուզում մահանալ, կառչել էր կյանքից ու չէր մահանա, եթե ոտքը չսայթաքեր. ընկավ մահացավ լոգարանում»,- նշեց գրքի խմբագիր Սամվել Գասպարյանը:

Գրքի թարգմանիչը Ռումինիայում, Չեռնոգորիայում Հայաստանի նախկին դեսպան, Ֆրանսիայում նախկին դեսպանորդ, դիվանագետ Համլետ Գասպարյանն է, որն այն թարգմանել էր դեռևս երկու հազար չորս թվականին, բայց միանալով «Նյումեգ»-ի ազնավուրյան շարքի թարգմանական նախաձեռնությանը, վերաթարգմանեց բազմաթիվ հատվածներ ու վերախմբագրեց գրքում տեղ գտած բանաստեղծությունները, քանի որ, նրա խոսքով, ժամանակին թարգմանությունն արել էր հապճեպ։ Համլետ Գասպարյանը շնորհանդեսից ընդամենը երկու շաբաթ առաջ ծանր հիվանդությունից մահացավ ու չհասցրեց վայելել վերջնարդյունքը։

«La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսին զուգահեռ՝ ազնավուրասերներին ներկայացվեց շանսոնյեի «Տարեք ինձ» երգը հայերեն։ Հենց այս ստեղծագործության մեղեդու ներքո երեք տարի առաջ աշխարհը Ազնավուրին հրաժեշտ տվեց: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ան Լույոն:

«Թեկուզ Շառլ Ազնավուրը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց շարունակում է հոգով մեզ հետ մնալ և լինել երկու երկրների բարեկամության խորհրդանիշը: Առաջին անգամ էի Ազնավուր լսում հայերեն: Շուշան Պետրոսյանը կարողացել է փոխանցել հոգին, նա ուղղակի հիանալի ձյան ունի: Երկու մշակույթների և ժողովուրդների հարաբերությունները զարգացնելու համար թարգմանությունները շատ կարևոր դեր են կատարում: Ցանկանում եմ արժանին մատուցել «Նյումեգ» հրատարակչությանն ու լուսահոգի թարգմանչին»,- նշեց դեսպան Լույոն:

Սա արդեն ազնավուրյան երգացանկի երկրորդ գործն է, որ հնչում է հայերեն նոր գործիքավորմամբ: Շուշան Պետրոսյանը վերհիշեց`երաժշտական իր առաջին քայլերը սկսել է հենց մեծ արտիստի երգը կատարելով. «Ամեն մի երգը մի ճակատագիր է, մի հետաքրքիր ֆիլմ է, Մոնմարտրի անկյունում ապրող մի երիտասարդի կյանք է կամ սիրահարված մի խենթ փարիզեցու կյանք է: Ավելի ֆրանսիացի երգչի չեմ ճանաչում»,- նշեց երգչուհին:

Վեցերորդ գրքով ավարտվում է լեգենդար արտիստի արձակ ժառանգությունը: Առջևում նրա պոեզիան է` իրական, ինչպես Ազնավուրի կյանքը,  դժվար, պարզ, բայց միևնույն ժամանակ բարդ ու բուռն:

Մանրամասները` տեսանյութում։

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված