Ռուս հոկեիստ Իվան Բիտկինն ընկել է բնակելի շենքի 25-րդ հարկից և մահացել
ՍՊՈՐՏՄոսկվայում բնակելի տան 25-րդ հարկի պատուհանից ընկել է հոկեիստ Իվան Բիտկինը, ստացած վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Դեպքի վայր ժամանակ բժիշկները պարզել են, որ ստացված վնասվածքներից մարզիկը մահացել է: Կատարվածի առնչությամբ ստուգում է իրականացվում, հանգամանքները պարզվում են:
Իվան Բիտկինը Ուֆան ներկայացնող «Սալավաթ Յուլաև» ակումբի սանն է: 2017-2020 թվականաններին հանդես է եկել «Զվեզդա», «Տորոս» և «Ցենգ Տոու» թիմերի կազմում: