Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ռևերանսները Հայաստանի գործող իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։ Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico ամսագիրը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ որոշակի հավակնություններ ուներ աշխարհում ներկայանալու որպես ժողովրդավար առաջնորդ, սակայն պատերազմից հետո իշխանության վարքը, քաղբանտարկյալների առկայությունը, ուժայինների անխնա օգտագործումը սեփական ժողովրի և ընդդիմախոսների դեմ որևէ շանս չեն թողնում ՀՀ գործող իշխանություններին ժողովրդավար համարելու։ Ո՞րն է, հապա, այս հրավերի իմաստը, փաշինյանական իշխանությանը ԱՄՆ կողմից արվող ռևերանսների նշանակությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել է, նրա փոխարեն իրենց դիրքերն ամրացրել են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք էլ հետևողականորեն առաջ են մղում «3+3» ձևաչափը։ Այդ ձևաչափի հաջողելու դեպքում խնդիրներ կունենա ոչ միայն Հայաստանը, այլև Արևմուտքը՝ վերջնականապես կորցնելով Հարավային Կովկասը։ Դա է պատճառը, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ակտիվացրել են իրենց այցերը Հայաստան և Վրաստան, շփումները ՀՀ իշխանությունների հետ, հիմա էլ՝ այս հրավերը։ ԱՄՆ-ին հաջողվեց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի այցով փակել Վրաստանի մուտքը «3+3» ձևաչափ, թեև Վրաստանը Վարդերի հեղափոխությունից հետո էլ ավելի շատ ԱՄՆ, քան ՌԴ ծիրում էր։ Հիմա էլ փորձում են Հայաստանին հեռու պահել այդ ձևաչափից, որոշ ռևերանսներ անելով։ Կարո՞ղ է արդյոք ՀՀ գործող ապիկար իշխանությունը օգտագոծել այս շանսը՝ հզորանալու, Արևմուտքից քաղաքական և տնտեսական դիվիդենտներ ստանալու, տնտեսությունն ու բանակը վերականգնելու համար։ Թերահավատ ենք, իհարկե, սակայն այդ շանսը չօգտագործելը հերթական դավաճանությունը կլինի Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։

Թաթուլ Լևոնյան

Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Նորից լսումներ․ «Հրապարակ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ» Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական
Ամենադիտված