Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից սա լրջագույն հարված է ռուս խաղաղապահների հեղինակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թշնամին շարունակում է սադրանքների դիմել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

Նոյեմբերի 8-ին թշնամին կրակել էր Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։ Միջադեպի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Նոյեմբերի 9-ին էլ թշնամին կրակել է Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ՝ կրակոցները եղել են թիրախային, դրանք փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները:

Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

Փորձագետն անդրադառնալով թշնամու սադրիչ գործողություններին` նկատեց, որ այս ամենի պատասխանը շատ հստակ է՝ առաջին հերթին ադրբեջանական կողմն այդպիսի սանձարձակ ու լկտի գործողություններով այնպիսի ֆոն է ստեղծում Արցախում, արցախահայության շրջանում, որ իբր ռուս խաղաղապահները չեն կարող երաշխավորել իրենց անվտանգությունը, որ դրության տերն իրենք են. «Այս կերպ թշնամին արցախահայության շրջանում տագնապների ու վախերի մթնոլորտ է ձևավորում՝ խթանելու համար հայաթափումը։ Բնականաբար, սա լրջագույն հարված է ռուս խաղաղապահների հեղինակությանը, բնականաբար, ադրբեջանական կողմը գոհ չէ այն իրողություններից, որոնք այսօր ձևավորված են Արցախում։ Բրիտանա-թուրքա-ադրբեջանական կոալիցիան կցանկանար վայրկյան առաջ ձերբազատվել Արցախում ռուսական ներկայությունից։ Այսուհետև նույնպես իրենք հետևողականորեն փորձելու են վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Կա նաև երրորդ՝ ըստ իս՝ ամենացավոտ կողմը, սա արդեն կապիտուլյանտական իշխանության և ալիևյան կլանի փոխհամաձայնեցված և ներդաշնակ գործողություններն են, որովհետև թշնամին արդեն կրակում է Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Այդ տեղանքն ինքս շատ լավ գիտեմ, տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել այդ տեղանքում լինելու և գիտեմ, որ շատ վաղուց այդ հատվածում կրակոցներ չեն եղել։ Թեպետ Խաչիկ գյուղն իր աշխարհագրական դիրքով մխրճված լինելով Նախիջևանի տարածքի մեջ, միշտ խոցելի է եղել, բայց Խաչիկի տարածքում հրադադարի խախտում վերջին անգամ շատ վաղուց է եղել: Թշնամին բոլոր կողմերով ապակայունացնում է իրավիճակը։ Հետևաբար, թշնամին նպատակ ունի ճնշում բանեցնել հայաստանյան հանրության վրա։ Այստեղ սխեման հստակ է՝ ՀՀ սահմաններին, Արցախում իրավիճակը պետք է ապակայունացնեն, մոտալուտ պատերազմ վերսկսելու տպավորություն ստեղծեն։ Այս ֆոնին էլ Հայաստանի կապիտուլյանտական իշխանությունը նոր պատերազմ թույլ չտալու պատրվակով կգնա բոլոր հնարավոր զիջումների։

Եթե մենք հետևում ենք իրադարձություններին և փորձում ինչ-որ զուգահեռներ տանել, ապա կապիտուլյանտական իշխանություների հայտարարությունները և ադրբեջանական կողմի գործողությունները սինխրոնիզացված են՝ մեկը մյուսին լրացնում են։ Ստացվում է, որ Ադրբեջանը սահմանին պետք է ապակայունացնի իրավիճակը, սրանք էլ պատերազմ թույլ չտալու պատրվակով՝ գնան հնարավոր բոլոր զիջումներին»:

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ ունի զիջելու թշնամուն, քանի որ Ադրբեջանի կողմից Արցախի 75 տոկոսն օկուպացված է, Սյունիքում ու Գեղարքունիքում էլ բոլոր բարենպաստ դիրքերը հանձնված են, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ ըստ ՀՀ թրքացած իշխանությունների, չի բացառվում «անկլավների» հարցը։

«Այսինքն, այս իշխանությունների կողմից թշնամուն զիջելու շատ բաներ կան։ Ի վերջո, ամենամեծ զիջումը Արցախի վերջնական նվիրաբերումն է Ադրբեջանին։ Եթե սահմաների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարց է բարձրացվում՝ առանց Արցախի կարգավիճակի ու օկուպացրած տարածքների դեօկուպացիայի, պարզ է դառնում, որ ՀՀ ներկայիս կապիտուլյանտական իշխանության պարագլուխը խոսում է հենց այդ հատվածում սահմանազատում իրականացնելուց։ Իրենք ընդունելով սահմանազատման գործընթացին ընդառաջ գնալու այդ խաղի կանոնները, ըստ էության, ընդունում են, որ այն սահմանները, որոնք գծվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, արդարացնում են Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների օկուպացիան։ Խաչ են քաշում Արցախի, արցախահայության բոլոր հնարավոր իրավունքների վրա, այսինքն՝ Արցախին թողնում են միայնակ»,- շեշտեց նա։

Սոնա Գիշյան

www.1or.am

Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Նորից լսումներ․ «Հրապարակ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ» Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված