Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր պատգամավորին կրկին կալանավորել են․ Փաշինյանի իշխանությունը չի հանդարտվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիր ուժերը բոլորովին չեն պատկերացնում, թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչ հիշաչար և հետևողական անձի հետ գործ ունեն։ Փաշինյանը բոլոր ապօրինությունները կգործի, միայն թե վնասի իրեն ընդդիմադիր գործիչներին։ Օրեր առաջ բանտից ազատ էր արձակվել Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը։ Երեկ կրկին նրան վերադարձրել են ազատազրկման վայր, վերաքննիչ քրեական դատարանն է որոշել բավարարել Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:

Փաշինյանի իշխանությունը հաջողությամբ իրականացնում է դատական համակարգը ոչնչացնելու և կամակատար դարձնելու իր քաղաքականությունը։ Եթե նախկինում շատ դատավորներ հրաժարվում էին կատարել փաշինյանական վարչախմբի քմահաճույքները, ապա այսօր, գագիկջհանգիրյանների միջոցով, Փաշինյանը հեռացնում կամ ինչ-ինչ միջոցներով յուրացնում է դատական համակարգը, իսկ կալանավորումները ավելի հաճախակի են դարձել։ Մինչ ընդդիմությունը հայտարարում է իրավական ճանապարհով կալանավորումների դեմ պայքարելու մտադրության մասին, Նիկոլ Փաշինյանը քմծիծաղ է տալիս քթի տակ և շարունակում իր հանցավոր գործելաոճը։

Արդյունքում, Հայաստանը մի երկիր է, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, չի գործում օրենքը, իսկ իրավունքը կիրառվում է ընտրողաբար։ Ընդդիմության այս պահվածքը, բոլոր հարցերը իրավական ճանապարհով լուծելու մարմաջը ի վերջո հանգեցնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամրապնդմանը, Փաշինյանից փոքրիկ բռնապետ կերտելու օպերացիայի հաջողմանը։ Անհրաժեշտ է մի կայծ՝ հանրությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբելու, դավադիր և ապիկար վարչախմբից իշխանությունից հեռացնելու համար, այլապես նրանք կկործանեն Հայաստանի Հանրապետությունը։

Արթուր Հովսեփյան

Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Նորից լսումներ․ «Հրապարակ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ» Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
Ամենադիտված