Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում քեռին իր դեմ տված ցուցմունքը չփոխելու համար իր տղաներին գլխատել է տվել քրոջ որդու աղավնիները, լինգով և դանակով խփել է նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Կարապետ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

43-ամյա Կարապետը մեղադրվում էր սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գրիգորյանն իր քրոջ որդի Մարատին հարկադրել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում իր կատարած գողության վերաբերյալ գործով սուտ ցուցմունք տալ:

2016 թվականի հունիսի 25-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Կարապետը քրոջ տան բակում վիճաբանել է քրոջ որդու՝ Մարատի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է Կարապետի կատարած գողության վերաբերյալ քննվող գործով սուտ ցուցմունք տալ:

Կարապետը խոհանոցային դանակով թույլ հարվածներ է հասցրել Մարատի կրծքավանդակի ու պարանոցի շրջաններին, պատճառել է քերծվածքներ:

Երբ բակ է դուրս եկել Կարապետի քրոջ դուստրը ու փորձել է հեռացնել քեռի Կարապետին, վերջինս իր ձեռքին եղած մետաղե լինգը նետել է քրոջ աղջկա ուղղությամբ: Լինգը դիպել է տուժողի որովայնին, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Իր «ելույթը» քրոջ տան բակում Կարապետը եզրափակել է սպառնալիքներով, թե վերադառնալու և հրկիզելու է տունը:

Դատարանում Կարապետ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:  Նա պնդել է, թե ինքը որևէ մեկին չի հարվածել, մարմնական վնասվածքներ չի պատճառել:
Դեպքի օրը հանդիպել է քրոջ որդի Մարատին ու որպես քեռի՝ նրան ամոթանք է տվել՝ իր դեմ սուտ ցուցմունք տալու համար: Դեպքի օրը ինքը վիճել է միայն քրոջ ամուսնու հետ, նա հայհոյել է իրեն, ինքը մեկ անգամ հարվածել է նրան, ինչից հետո քրոջ դուստր Մարիաննան բաժանել է իրենց: Ինքը գնացել է տուն:

Ինքը հարբած չի եղել: Իմացել է, թե Մարատը երբ է տանը լինելու, գնացել է նրա տուն: Դուռը փակ է եղել, ինքը թակել է, բայց բացող չի եղել:

Ինքը դուրս է եկել փողոց, Մարատը եկել է իր հետևից: Ինքը որպես քեռի՝ մեկ անգամ ապտակել է նրան ու վիճել է իր դեմ սուտ  ցուցմունք տալու համար: Հետո գնացել է տուն: Ինքն իր քրոջ երեխաներին լինգով չի հարվածել, իր ձեռքին առհասարակ լինգ չի եղել: Թե ինչպես է Մարիաննան լյարդի վնասվածք ստացել՝ չի կարող ասել:

Տուժող Մարատը հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում ինքն աշխատանքից տուն է գնացել ու իմացել է, որ քեռին՝ Կարապետը, վիճել է հոր հետ՝ իր կողմից նրա կատարած գողության վերաբերյալ ցուցմունք տալու պատճառով. Կարապետը աղավնիներ էր գողացել, դրա վերաբերյալ քրեական գործ էր քննվում: Կարապետը վիճելու ժամանակ մեկ անգամ հարվածել է իր հորը:

Հետո գնացել է, քիչ անց վերադարձել է իր անչափահաս տղաների հետ, բացել է իրենց աղավնիների բնի դուռը և պահանջել է, որ երեխաները… գլխատեն բնում եղած բոլոր աղավնիներին: Երեխաները վախից կատարել են հոր պահանջը՝ գլխատել են իրենց աղավնիներին՝ իրենց պատճառելով  200 հազար դրամի վնաս:

Կարապետի արարքից զայրացած՝ ինքը գնացել է նրա տուն, բայց նա իրեն տեսնելով՝ փախել է: Ինքն էլ… նրա աղվնիներին է գլխատել ու գնացել է տուն:

Հունիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Կարապետը եկել է իրենց բակ, իրեն դուրս է կանչել, հայհոյել է իր հասցեին:

Ինքը բարկացած դուրս է եկել, վեճի է բռնվել քեռու հետ: Նա դարձյալ պահանջել է, որ ինքը սուտ ցուցմունք տա աղավնիների գողության վերաբերյալ քննվող գործով: Ինքն ասել է, թե չի կարող սուտ ցուցմունք տալ:

Կարապետը վիճել է, իր հասցեին տվել է բազմաթիվ հայհոյանքներ, ապա մոտը եղած դանակի շեղբով ու լինգով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին:

Բակ է դուրս եկել իր քույր Մարիաննան, ցանկացել է բաժանել իրենց: Կարապետը հայհոյանքներ է տվել նաև Մարիաննայի հասցեին, ձեռքի մետաղե լինգը նետել է Մարիաննայի ուղղությամբ ու հարվածել է Մարիաննայի որովայնին՝ մոտ երեք մետր հեռավորությունից: Մարիաննան ուշագնաց է եղել:

Կարապետը դա տեսնելով՝ հեռացել է: Ինքը շտապօգնություն է կանչել, քրոջը տարել են հիվանդանոց:

Տուժող Մարիաննան պնդել է, որ քեռի Կարապետը լինգն իր ուղղությամբ նետելու պահին ուղիղ նայել է իր աչքերի մեջ, հայհոյել է իրեն ու նետել է լինգը հենց իր ուղղությամբ: Քեռու հետ առերես հարցաքննության ժամանակ վերջինս իրեն ագրեսիվ է պահել, ինքը ճնշվել ու վախեցել է նրանից: Լինգի հարվածի հետևանքով ինքը ստացել է լյարդի անոթային վնասվածք…

Տուժողները քեռի Կարապետի դեմ բողոք, պահանջ չեն ներկայացրել, խնդրել են նրան հնարավորինս մեղմ պատժել:

Դատարանը հաստատված է գնահատել Կարապետ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները, հաշվի է առել, որ Կարապետի խնամքին… վեց անձ կա, որոնցից չորսը անչափահաս երեխաներ են: Կարապետը բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է… Մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին, ՊՆ-ի կողմից ստացել է շնորհակալագիր…

Տուժողները հաշտվել են իրենց քեռու հետ, մեղմ պատիժ են խնդրել նրա համար:

Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտվել Կարապետի կողմից հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:

Այս գործի քննության ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 27-ին,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ գործով՝աղավնիների գողության ու գողության փորձի համար, մեղավոր է ճանաչել Կարապետ Գրիգորյանին ու դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս գործով Կարապետ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել սուտ ցուցմունք տալուն հարկադրելու և որպես զենք գործադրված առարկայի գործածությամբ կատարած խուլիգանության համար, որը կատարել է իր քրոջ երեխաների նկատմամբ:

Կարապետ Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված 4 տարի 6 ամիս ազատազրկումից՝ 1 տարի ազատազրկումը:

Կարապետ Գրիգորյանը վերջնականապես դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 16-ից:

Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքով
Ամենադիտված