Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական աճի տեմպը դանդաղել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել էր 3,27 տոկոս տնտեսական անկում, երկրորդ եռամսյակում՝ 13,27 տոկոս աճ, իսկ երրորդ եռամսյակում տնտեսական աճի տեմպը գրեթե 5 անգամ դանդաղել է երկրորդի համեմատ՝ 2,66 տոկոս։ Հասկանալի է, որ երկրորդ եռամսյակի բարձր աճը կապված էր ոչ այնքան տնտեսության մեջ տեղի ունեցող կտրուկ ու շրջադարձային զարգացումների, որքան անցած տարվա խորը անկման հետ։

Անցած տարվա երկրորդ եռամսյակը համընկավ համավարակով պայմանավորված տնտեսական սանկցիաների կիրառման հետ, ինչի հետևանքով 13,7 տոկոս անկում գրանցվեց։ Այս տարի ոչ ամբողջությամբ, բայց այն հիմնականում վերականգնվեց։ Սակայն այդ միտումը կարճ տևեց։ Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները վկայում են, որ մեր տնտեսությունը երրորդ եռամսյակում կրկին մտել է հետնահանջի փուլ։ Աճ եղել է, բայց աճի տեմպը շատ ցածր է։ Այն անհամեմատելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված նվազման հետ։ Անցած տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել էր ավելի քան 9 տոկոս անկում։ Այս տարվա նույն եռամսյակում տնտեսությունն աճել է հազիվ 2,66 տոկոսով։ Աճի տեմպը գրեթե 3,5 անգամ ցածր է՝ նախորդ տարվա անկման համեմատ։ Տնտեսական իրավիճակը Հայաստանում երրորդ եռամսյակի ընթացքում ակնհայտորեն վատացել է, ինչի հետևանքով նվազել է նաև տարեկան տնտեսական աճը։ Տարեսկզբի 3 եռամսյակների արդյունքներով, տնտեսական աճը Հայաստանում կազմել է ընդամենը 4,2 տոկոս։ Սա նախնական ցուցանիշն է, բայց այն հետո հիմնականում չի փոխվում կամ շեղումը էական չի լինում։ Ինն ամսում արձանագրված 4,2 տոկոս աճն ապահովվել է անցած տարվա նույն ժամանակահատվածի գրեթե 6,3 տոկոսանոց անկման դիմաց։ Այս թվերը ցույց են տալիս, որ 3 եռամսյակների տնտեսության վերականգնումը դեռ բավականաչափ հետ է մնում մինչճգնաժամային վիճակից։ Երրորդ եռամսյակում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետևանքով տնտեսական աճի տեմպը նվազել է։ Առաջին կիսամյակում ունեինք 5 տոկոսանոց աճ։ Ինն ամիսների արդյունքներով, աճը 0,8 տոկոսային կետով նահանջել է և կազմել 4,2 տոկոս։ Սա այն աճը չէ, որի հետ կարելի է մեծ հույսեր կապել։ Աճի կամ մեր տնտեսության վերականգնման տեմպը շատ դանդաղ է տեղի ունենում։

Կան երկրներ, որոնք արդեն հասցրել են հետ բերել անցած տարվա կորուստները։ Ասենք՝ Վրաստանում տնտեսական աճի տեմպը այս տարի մի քանի անգամ ավելի բարձր է, քան մերը։ Մեր տնտեսությունը բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու առայժմ չի կարողանում դուրս գալ այս ծանր շրջափուլից։ Թվում էր, թե պատերազմի ավարտից հետո տնտեսական իրավիճակը աստիճանաբար կնորմալանա։ Սակայն այդ պրոցեսը շատ երկար է ձգվում. չկա կայունություն։ Ավելին, վերջին շրջանում անվտանգության հետ կապված խնդիրները կրկին ահագնացել են, լարվածությունը սահմաններին մեծացել է։ Սրանք լուրջ ռիսկեր են ցանկացած տնտեսության համար, ինչքան էլ պետական պաշտոնյաները խոսեն սպասվող ծրագրերի ու հեռանկարային զարգացումների մասին։ Չի կարող նման բան լինել այսպիսի բարձր ռիսկային գոտում գտնվող երկրում։

Զարմանալի չէ նաև տնտեսության արձագանքը։ Զարգացման տեմպը մեր երկրում ցածր է, եթե նույնիսկ արձանագրվող աճը կարելի է զարգացում համարել՝ անցած տարվա ավելի մեծ անկումից հետո։ Եղած աճն էլ անորակ է։ Պատկերացնելու համար պետք է ընդամենը թռուցիկ հայացք գցել տնտեսության աճի կառուցվածքին։ Երրորդ եռամսյակում մեր տնտեսության մեջ արձանագրված աճին բացասական նպաստում են ունեցել 3 առանցքային ոլորտներ։ Խոսքն արդյունաբերության, ներառյալ՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և շինարարության մասին է։ Գյուղատնտեսության մասնակցությունը տնտեսական աճին կազմել է -1.04, արդյունաբերությանը՝ -0,19, և շինարարությանը՝ -0,11 տոկոս։ Հիմնական հատվածը, որը նպաստել է տնտեսության 2,66 տոկոս աճին, եղել է առևտուրն ու ծառայությունները։ Դրանց մասնակցությունը 2,98 տոկոս է։ Տնտեսական աճը նստած է եղել առևտրի ու ծառայությունների վրա։ Իսկ դրանց ստեղծած հավելյալ արդյունքն այն չէ, ինչ կարող էր լինել տնտեսության իրական հատվածում։ Առևտուրն ու ծառայություններն այն ոլորտները չեն, որոնք ապահովում են երկարատև և կայուն զարգացում տնտեսության համար։ Ցածր է դրանց տնտեսական և հատկապես սոցիալական նշանակությունը։ Առևտրի և ծառայությունների դերը մեծ է եղել նաև իննամսյա տնտեսական աճի ցուցանիշի ձևավորման գործում։ Այդ ժամանակահատվածում արձանագրված 4,2 տոկոս աճին առևտուրն ու ծառայությունները նպաստել են գրեթե 3,2 տոկոսային կետով։ Մինչդեռ արդյունաբերության մասնակցությունը եղել է զրոյին մոտ, ընդամենը՝ 0,14 տոկոս։ Նույն պատկերն է նաև շինարարության պարագայում. նպաստումը հազիվ 0,11 տոկոս է։ Գյուղատնտեսությունը տարեկան կտրվածքով բացասական նպաստում է ունեցել տնտեսական աճին, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ 9 ամիսների արդյունքներով տնտեսության այս ճյուղում անկում ունենք։ Թե ինչպիսին կլինի տնտեսության աճի մակարդակը տարեվերջին, մեծապես կախված է չորրորդ եռամսյակի ցուցանիշներից։ Տարվա վերջը սովորաբար ակտիվ շրջան է տնտեսության համար։ Բայց այստեղ էլ մեր տնտեսության բախտը չի բերել։ Վերջին շրջանում տնտեսության որոշ ոլորտներում անհարմարությունները կրկին ակտիվացել են։ Խոսքը առաջին հերթին ծառայությունների մասին է, որի դերը, ինչպես նշեցինք, բավական մեծ է տնտեսության աճի գործում։ Մյուս կողմից՝ էլ կառավարությունն է որոշել կրճատել տոնական օրերը, ինչը բացասաբար կազդի՝ ինչպես ծառայությունների, այնպես էլ՝ տարեվերջի ակտիվ առևտրի վրա։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված