ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դանիայի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձեւ կքննարկվի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքվիստը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար:

 

Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ, պատմաբաններն արդեն տվել են իրանց գնահատականը տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն, հիմա հերթն արդեն քաղաքական գործիչներին է:

Գյուլլինք քաղաքի  թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Քարեն Յեփփեի կողմից հանձնված մի քանի տասնյակ նմուշներ, որոնք հանդիսանում են Ցեղասպանությունը փաստող անհերքելի ապացույցներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular