ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Թուրքիա-Հայաստան բանակցային գործընթացի մասն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են, և ուղղություններից մեկում առաջընթացը հանգեցնում է երկրորդ գործընթացի արագացմանը: Նման կարծիք է հայտնել   Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քիլիչը «Կյանքը նվիրված դիվանագիտությանը. Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով վերջին զարգացումների լույսի ներքո» համաժողովում, որը կազմակերպել էր Անկարայի համալսարանի Լեզվաբանության և Պատմության և աշխարհագրության ֆակուլտետը։


Թուրք դիվանագետն ասել է, որ եթե երկու կողմերի երկարաժամկետ շահերը հաշվի առնվեն, ապա առկա խնդիրները կհաղթահարվեն, իսկ գործընթացներից մեկի բացասական զարգացումն ազդում է մյուսի վրա: Այդ երկու գործընթացներն ընթանում են առանձին, բայց դրանք իրարից ամբողջությամբ անջատելն անհնար է։ Դիվանագետը նաև ընդգծել է, որ Թուրքիան և Հայաստանը իրականում եռակողմ բանակցություններ են վարում միմյանց միջև, քանի որ Ադրբեջանն էլ է այդ գործընթացի մաս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular