Իսրայելը մտափոխվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելու հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հաջորդ շաբաթ Վաշինգտոն պատվիրակություն ուղարկելու պլանների մասին «Axios» հրատարակությանը հայտնել են իսրայելական կառավարության չորս անանուն աղբյուրներ, գրում է vedomosti.ru-ն:
Պաատվիրակությունը պատրաստվում է ամերիկացիների հետ քննարկել Ռաֆահում նախատեսվող ռազմական գործողությունը։ Ավելի վաղ՝ մարտի 25-ին, Նեթանյահուն չեղարկել էր այդ կառավարական պատվիրակության այցը ի պատասխան Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի քվեարկության ժամանակ ԱՄՆ-ի ձեռնպահ մնալու որոշման։
Axios-ի զրուցակիցները ասել են, որ պատվիրակության կազմը մնում է նույնը։ Այն կղեկավարեն ռազմավարական հարցերի նախարար ՌոնԴերմերը, ով պատասխանատու է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համար, և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին։
Հրադադարի մասին բանաձևի վրա վետո դնելուց ԱՄՆ-ի հրաժարվելը և պատվիրակություն ուղարկելու Նեթանյահուի որոշումը եղել են այն ժամանակ, երբ աշխարհում և հատկապես ամերիկյան լրատվամիջոցներում ամերիկա-իսրայելական հարաբերությունների «սառեցման» մասին թեզն է սկսել շրջանառվել կապված Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետ:
Թեև երկու երկրների երկկողմ հարաբերություններում տարբեր ժամանակներում էլ են եղել դժվարություններ, օրինակ վերջինը 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ, բայց ներկայիս տարաձայնությունները թվում են բավականին խորը:
Նշենք միայն, որ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության արձանագրությունների արխիվի 1972-ից մինչև 2024 թվականները ԱՄՆ-ը միշտ էլ վետո է դրել Իսրայելի շահերին այս կամ այն կերպ հակասող 47 բանաձևերի վրա, և հիմա առաջին անգամ դա տեղի չի ունեցել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը