Արևմուտքում գնահատել են ռուսական զինված ուժերի զրահատեխնիկայի պաշարները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական զորքերի մոբիլիզացիոն հնարավորությունները մեծ ուշադրության են արժանանում Արևմուտքի կողմից, որը արբանյակային պատկերների միջոցով պարբերաբար տվյալներ է ստանում ռուսական պահեստային բազաներում ռազմական տեխնիկայի առկայության մասին։
Դա թույլ է տալիս արևմտյան վերլուծաբաններին գնահատել Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր հնարավորությունները,-գրում է overclockers.ru-ն։
Այս անգամ տիեզերքից հրապարակված թարմ պատկերները վերաբերում են Սանկտ Պետերբուրգի 61-րդ զրահանորոգման գործարանի տարածքում` T-80 ծանր տանկերի պահեստային տարածքներից մեկին։
Ներկայացված լուսանկարները թույլ են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել այդ բազայում տեղակայված տանկերի վիճակն ու քանակը։
Նման տվյալների նկատմամբ արևմտյան վերլուծաբանների հետաքրքրությունը կապված է ոչ միայն Ռուսաստանի կողմից պոտենցիալ հնարավորությունները վերահսկելու ցանկության, այլ նաև Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր ռազմավարությունը հասկանալու անհրաժեշտության հետ։
Արբանյակային հետախուզությունը դառնում է երկրների միջև ռազմական հավասարակշռության վերլուծության անբաժանելի մասը։
Սոցցանցերի տվյալներով, վերը նշված ձեռնարկության տարածքում, տանկերի քանակի նվազում է նկատվում, սակայն դեռևս զգալի պահուստային քանակ կա։ 2020 թվականի մարտին և 2024 թվականի սկզբին են արբանյակները գրանցել ռուսների ունեցած ռազմական տեխնիկայի քանակի փոփոխությունները այդ ռազմապահեստում։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է Defense24-ը, նույնիսկ ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկա մակարդակի պայմաններում ռուսական բանակն ունակ է ռազմական գործողություններ իրականացնել Ուկրաինայում ևս 2-3 տարի կամ ավելի երկար։
Ներկայումս ենթադրվում է, որ ռուսական բանակում դեռևս առկա են մեծաթիվ տանկեր և այլ զինտեխնիկա, ինչը, ռազմական առումով, որոշակի հնարավորություններ է տալիս։ 1970-ականներին ստեղծված T-80 տանկերը, չնայած իրենց համեմատաբար ծերությանը, շարունակում են մնալ ամենատարածվածներից մեկը ռուսական ռազմական կառույցներում։ Այդ մեքենաները, թեև չեն պատկանում «երկրորդ սերնդի» T-80U/UD-ին, սակայն շարունակում են ակտիվորեն օգտագործվել տարբեր հակամարտությունների և ռազմական գործողությունների ժամանակ։
Կարևոր է նշել, որ ժամանակակից մարտերի փորձը ցույց է տալիս, որ հին, բայց ապացուցված տեխնիկայի հուսալիությունը հաճախ շատ ավելի արդյունավետ է, քան վերջին զարգացումներով տեխնիկայինը:
Հրատարակությունը նաև նշում է, որ Ուկրաինայում, ռազմական գործողությունների համատեքստում, տանկերի հին մոդելները, այդ թվում՝ Т-80-ները, շարունակում են մարտադաշտում ցուցադրել իրենց կենսունակությունն ու արդյունավետությունը։
Արդյունքում` կարևոր է հավասարակշռություն գտնել նոր տեխնոլոգիաների ներդրման և ապացուցված հին մարտական մեքենաների փորձի ու հուսալիության պահպանման միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը