Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2016-ի ապրիլին Ալիեւի պլանը տապալվեց։
Մեր բանակն արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիեւը պատերազմից հետո ասեց, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
2016-ի ապրիլին հայը հաղթեց եւ մարտի դաշտում, եւ բանակցային սեղանին /Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա/:
Հաղթեցինք նաեւ, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։
Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք, քանի որ թե՛ բանակը, թե՛ երկիրը անտեր էին…լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները։
Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը, նայած ով է նրան առաջնորդում, կարող է ե՛ւ հրաշագործություններ անել, ե՛ւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։