Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո։
«Առաջին քայլը, որ անելու ենք, դա լինելու է, Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը ու պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ 3 խմբակցությունների հետ՝ գործընթացը կազմակերպելու համար, պատգամավորներ կան այստեղ, կառանձնանանք, կխորհրդակցենք՝ կտեսնենք ինչ ճանապարհով։
Մենք խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անելու»,– ասաց նա։