ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզում խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ կհիմնվեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզում «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերությունը խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ կհիմնի: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում մաքսատուրքից ազատեց այս ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ»-ի կողմից ներմուծվող ապրանքներով իրականացվում  է խնձորի և կեռասի ինտենսիվ այգիների հիմնում՝ ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 50․8 մլն դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 1․23 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73․6 մլն դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular