Կառավարության՝ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկը նախընտրական քայլ է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Կառավարության՝ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկը նախընտրական քայլ է](/timthumb.php?src=disc/22-08-24/c66c0722ddf2fd1342a5f6f19f2ba0f3.jpg&w=780)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Փաշինյանն ընտրությունների է պատրաստվում։
Կառավարությունն առաջարկում է փաստահավաք խումբ ստեղծել, որը կզբաղվի 1991-2023 թթ. ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների ուսումնասիրմամբ, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ։ Ընդ որում, փաստահավաք խումբը ստեղծվելու է Հանրային խորհրդի կազմում, որը նոր կազմ է ունենալու:
Առանց վարանելու կարող ենք պնդել, որ սա նախընտրական տրամաբանության մեջ տեղավորվող քայլ է:
Թերևս, բաց է մնում հարցը՝ ընտրությունները հերթակա՞ն, թե՞ արտահերթ են լինելու:
Կարծում եմ՝ այս հարցի պատասխանն այս պահին նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չգիտի, որովհետև դա պայմանավորված է արտաքին և ներքին(գլխավորապես՝ արտաքին) մի շարք գործոններից:
Ինչ վերաբերում է, այսպես ասած, փաստահավաք առաքելությունը:
Դրա արդյունավետությունը կարող էր կասկած չհարուցել հեղափոխությունից հետո, հիմա այն ամբողջովին թելադրվելու է ներքաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ՝ Փաշինյանի քաղաքական շահին:
Քաղաքական լեգիտիմության դեֆիցիտ ունեցող իշխանությունը չի կարող անաչառ փաստահավաք առաքելություն իրականացնել»։