ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլ

ՖՈՏՈ

Գրիլը շարժական կամ ոչ շարժական սարք է, որը նախատեսված է կերակուր, մասնավորապես միս պատրաստելու համար: Մարդկությունը սկսել է կրակի վրա միս պատրաստել ամենահին ժամանակներից: Գրիլի առաջին նախատիպ կարելի է համարել մ.թ.ա. 11-րդ դարին վերաբերվող ամենապարզ ցանցը: 3-րդ դարում Չինաստանում հայտնվել է հատուկ կամադո վառարան: Անգլիայում միջնադարում միս խորովելու համար օգտագործել են այսպես կոչված շնային պտտանիվներ:

Դրանք օգտագործվել են ինչպես ամրոցներում, այնպես էլ սովորական պանդոկներում: Խոհանոցում սովորաբար երկու շուն է հերթով աշխատել: Նրանք պտտեցրել են հատուկ անիվը, որն էլ իր հերթին պտտել է շամփուրը, որի վրա խոշոր մսակտորներ են եղել: Այդ պարզ մեխանիզմի շնորհիվ մսի խոշոր կտորները հնարավոր է եղել հավասարաչափ խորովել: Խոհանոցի համար շներ օգտագործվել են հիմնականում Անգլիայում և Ֆրանսիայում մինչև 20-րդ դարի սկիզբը: Իսկ 18-րդ դարում մանղալն է տարածում գտել ամբողջ աշխարհում: Դրա շնորհիվ հայտնվել է նրբաճաշակ ուտեստ՝ խոզի միս, որը խորովվում է բաց կրակի վրա  մի քանի ժամ: 1897 թվականից սովորական փայտի փոխարեն սկսել են օգտագործել  փայտածուխ, իսկ 1921 թվականից Հենրի Ֆորդի ընկերությունը սկսել է փայտի թափոններից խորովածի համար փայտածուխի բրիկետներ պատրաստել: ԱՄՆ-ում սննդի բացօդյա պատրաստման բում է արձանագրվել 1940-ականների կեսերից: Մանղալ սկսել են օգտագործել ամենուր: Նշենք, որ այդ բոլոր մանղալները եղել են աղյուսից, ֆիքսված նույն տեղում, իսկ վատ եղանակը, անձրևը, քամին խանգարել են որակյալ խորովածի  պատրաստմանը, և միսը վառելու, հում մնալու կամ չափազանց չորացրած ստանալու հավանակությունը շատ մեծ է եղել:1952 թվականին եռակցող Ջորջ Սթիվենը Չիկագոյից բարելավել է մանղալն այն դարձնելով ավելի հարմար և գործնական:

Ասում են, որ Սթիվենն իր առաջին գրիլը ստեղծել է մետաղական ծովային բույից՝ այն երկու մասի բաժանելով և հետո դրան ոտքեր եռակցելով: Այդ գրիլը նման է եղել մետաղյա գմբեթավոր վառարանի, որը վերևում փակվում էր ամուր կափարիչով՝ ուտեստի բույրը պահպանելու և ջերմությունը հավասարապես բաշխելու համար: Սթիվի ընկերներին և ծանոթներին դուր է եկել այդ մանղալը, և նա սկսել է պատվերներ ստանալ դրա պատրաստման համար: Այսպես հայտնվել է առաջին գրիլը: Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ հասարակության կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է սկսել գրիլների զանգվածային արտադրություն: Ժամանակի ընթացքում տարբեր բարելավումներ են մտցվել, ավելացվել են նոր հարմարանքներ և սկսվել է գրիլների  զանգվածային արտադրություն: Գրիլի հետագա զարգացման ժամանակ աշխատանքը բարելավելու համար օգտագործվել են նոր տեխնոլոգիաներ և նյութեր: 1985 թվականին հայտնվել են գազային գրիլներ, որի շնորհիվ ավելացել է գրիլի վրա պատրաստվող ուտեստների տեսականին։ Բիլլ Բեստը 1980-ականներին հորինում է գրիլի ինֆրակարմիր այրիչը: Նման գրիլներ սկսել են լայնորեն օգտագործել ռեստորաններում: Պարզվել է, որ նման սարքի վրա միսը ստացվում  է հյութեղ և խրթխրթան կեղևով: Գրիլը հիմա էլ շարունակվում է բարելավվել, այն դառնում է ավելի հարմարավետ, ավելի պարզ օգտագործման տեսակետից: Դրանք դարձել են ոչ կոնտակտային և կոնտակտային, էլեկտրական և գազային, բայց ամենատարածվածը դեռ փայտածուխային գրիլներն են: 2012 թվականին ֆինն դիզայներները ստեղծել են 22×18 սմ չափերի փոքրիկ գրիլ, որն օպտիմալ է խոշոր քաղաքներում օգտագործման համար: Ներկայումս գրիլներ առկա են ինչպես ռեստորանների խոհանոցներում, այնպես էլ հասարակ քաղաքացիների տներում:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular