ՌԴ-ում անսպասելի ձյունը 1 օրում 146 վթարի պատճառ է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![ՌԴ-ում անսպասելի ձյունը 1 օրում 146 վթարի պատճառ է դարձել](/timthumb.php?src=disc/14-10-24/acc677cb3e892436fafd7282bbebfece.jpg&w=780)
Ձյան անսպասելի տեղումների և մերկասառույցի հետևանքով հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաքի ավտոճանապարհներին գրանցվել է 118 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 13-ի կեսգիշերից մինչև ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ևս մի քանի տասնյակ պատահար:
Այս մասին հայտնել է ոստիկանության մայրաքաղաքի վարչությունը։
Բոլոր կոմունալ ծառայությունները, վստահեցրել են քաղաքային իշխանությունները, զգոն են և ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով՝ քաղաքի արագ մաքրման համար:
Նրանք նաև հիշեցրել են, որ առաջին հերթին մշակվում են կենտրոնական փողոցները, ավտոբուսի երթուղիները, կանգառներն ու մայթերը։