ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային բանկ. շինարարությունն ու առևտուրը սեպտեմբերին Հայաստանին ապահովել են 7 % տնտեսական աճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային բանկի ամենամսյա հետազոտության համաձայն Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի սեպտեմբերին արձանագրել է ուժեղ աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը 7 % է։ Դա նկատելի արագացում է օգոստոսյան 5,6 % աճի ցուցանիշից հետո, գրում է bm.ge-ն։

Առավել դինամիկ աճ են գրանցել շինարարության ոլորտը (14,7 %), առևտուրը (13,4 %) և ծառայությունների ոլորտը՝ առանց առևտրի (11,6 %)։ Արդյունաբերական արտադրությունը կրկնապատկել է իր աճի տեմպը՝ օգոստոսի 2,1 %-ից հասնելով մինչև 4,6 %։ Դրան նպաստել է թեթև արդյունաբերության (6,5 %), էլեկտրաէներգիայի (9,4 %) և ջրամատակարարման (7,1 %) ցուցանիշների աճը:

2024 թվականի առաջին ինն ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 8,7 տոկոսով։ Այնուամենայնիվ, տնտեսական աճի ֆոնին նկատվում է գործազրկության մակարդակի աճ՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի 11,7 %-ից մինչև 2024 թվականի երկրորդ եռամսյակի 13,8 %։ Գործազրկության նման աճը մեծապես պայմանավորված է փախստականների հոսքով, որոնք դեռ պետք է ինտեգրվեն աշխատաշուկային: Միևնույն ժամանակ, քաղաքներում գործազրկության մակարդակն աճել է ավելի արագ, քան գյուղերում։ Հատկանշական է այն, որ 2022-2023 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչության թիվն աճել է 2,3 %-ով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular