ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռվածությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական դերակատարների ակտիվությունը, դերաբաշխումն ու մասնակցության ձևերը փոխվում է, սակայն ընդհանուր նպատակները վաղուց ուրվագծված են: Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը:

Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է, իսկ այս դեպքում կոնկրետ շահագրգռվածություն են դրսևորում ռեգիոնալ պետությունները, առաջին հերթին` Թուրքիան:

Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռվածությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է, այլ նաև այդ երկրներում հայկական համայնքների գոյությամբ և ակտիվությամբ:

Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է և որպես հետևանք կարող է բերել նրան, որ մի փուլում, ուղիղ առճակատում լինի Իրանի հետ:
Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա, իսկ մեր դեպքում այն առավել ծանր բնույթ կարող է կրել ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular