ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բեսպրիդել»՝ Վանաձորում․ վիճաբանությունից հետո հրկիզել են մեքենան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից ով հայտնել է, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի 17 հասցեի մոտ «BMW X5» մակնիշ ավտոմեքենա է այրվում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Ալբերտ Սահակյանին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, որը դարձել է ոչ շահագործելի։

Տեղում պարզվել է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Ա․ Սահակյանին պատկանող ավտոմեքենան Վանաձորի բնակիչ 31-ամյա Սամվել Հասանյանը կայանել է Բաթումի փողոցում, իսկ նոյեմբերի 25-ին ժամը 04։00-ին տեղեկացել է, որ նշված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի Բազում թաղամասից դեպի Բուլղարական 2-րդ ավան տանող ճանապարհահատվածի սկզբնամասում գտնվող հուշաղբյուրի մոտ խոսակցական բնույթի վիճաբանություն է տեղի ունեցել «Գրաֆ» մականվամբ Վանաձորի բնակիչ 32-ամյա Գևորգ Մանուկյանի և ոմն «Ծիրանի Տիգո» մականվամբ անձի միջև, որից հետո մի քանի անձանց հետ վերջիններիս է մոտեցել Վանաձորի բնակիչ «Մանգո» մականվամբ 33-ամյա Սամվել Հասանյանը, ով դիտողություններ է արել վերջիններին, ապա իր հետ եղած անձանց հետ վերը նշված բնակելի շենքերի բակում բարձրաձայն հայհոյանքներով բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խանգարել են հարակից շենքերի բնակիչների անդորրը, ապա ըստ օպերատիվ տեղեկությունների իր հետ եղած անձանց հետ ծեծի են ենթարկել ու դանակահարել Գ․ Մանուկյանին և «Ծիրանի Տիգո» մականվամբ անձին։
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular