ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից ակտիվ գործում է ՌԴ-ն և Իրանը․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի հարձակումների ֆոնին, Իսրայելը ևս, Սիրիայի մի քանի տեղամասում հարվածներ է հասցրել:
 
Իհարկե, ահաբեկչական այս հարձակման թեման Իսրայելին միայն առիթից օգտվելու և հարվածներ հասցնելու համատեքստում չի հետաքրքրում:
Ի դեպ, Սիրիայում ևս, «փեյջեռային օպերացիա» է իրականացվել, որի վնասների և մասշտաբների մասին հստակ տեղեկություն ներչկան:
 
Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից, տեսանելի մասով, բավականին ակտիվ գործում ռուսական ավիացիան և Իրանի` արտերկրում օպերացիաների համար պատասխանատու կառույցը, սակայն ակնհայտ է, որ թե´ ռուսական, թե´ իրանական կողմն առավել ընդգրկուն աջակցություն են ապահովում, ինչն առաջիկա օրերին առավել կընդգծվի:
 
Ավելին, արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին, ինչը նշանակում է, որ կողմերը համատեղ գործելու որոշում արդեն ունեն և հիմա ֆորմալ ընթացակարգային հարցերն են լուծվում:
 
Սիրիայի նախագահի կարճատև այցն էլ ՌԴ առավել թիրախային կդարձնի Մոսկվայի աջակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ` դիվանագիտական առումով:
 
Սիրիան և սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն կհաղթահարեն»։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular