ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել. ՆԳՆ-ն մեկնաբանել է մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մահվան դեպքը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:

ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը և հավելել, որ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է, 4 տարեկան, որը շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular