ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիտվան, Լատվիան և Էստոնիան ազգային պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու գործում ներգրավված անձանց դեմ, սոցցանցում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր ճնշել են Վրաստանում օրինական բողոքի ցույցերը»,- գրել է նա։

Նախօրեին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում խոստացել էին, որ անկարգությունները դադարեցնելու վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։

Բալթյան երկրների՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։

Բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու հարցը մինչև 2028 թվականը չի ներառվի օրակարգում։ Սա առաջացրել է ընդդիմադիրների զայրույթը: Ցուցարարները քարեր, շշեր, այդ թվում՝ դյուրավառ խառնուրդներ, ճայթրուկներ են նետել խորհրդարանի շենքի վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերն օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Վրաստանում ավելի քան մեկ ամիս է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են մտել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները և կոչ են արել աջակիցներին դուրս գալ փողոց։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, նույնպես կոչ է արել ցույցեր կազմակերպել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular