ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Երկու շաբաթից ավելի մտորելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու` մանդատից չհրաժարվելու մասին։ Աղազարյանը, հիշեցնենք, դեռ օրեր առաջ` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց հետո, մի հայտարարություն էր արել, թե իր ռուսաստանաբնակ ընկերը խնդրել է, որ ոչ մի որոշում չկայացնի, քանի դեռ ինքը չի ժամանել Հայաստան: Իսկ թե երբ կգա ընկերը, ասել էր` պարզ չէ. կարող է մեկ ամսից կամ մեկ տարուց գա: Պարզ էր, որ փորձում է հնարավորինս ձգել, առճակատման չգնալ Նիկոլ Փաշինյանի հետ` ո՛չ մերժել, ո՛չ համաձայնել նրա «խնդրանքին»։ Սակայն մեզ պատմեցին, որ այդ հայտարարությունից հետո ճնշումներն ավելի են թեժացել:

Նա «վերեւների» հետ երեկ շատ տհաճ խոսակցություններ է ունեցել, անուղղակի սպառնալիքներ ստացել, ինչն էլ արագացրել է իր որոշման հրապարակումը։ Կան հավաստի տեղեկություններ, որ առաջիկայում գլխավոր դատախազը հնարավոր է մտնի խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որ հայտնի ոչխարների գործով մեղադրանք առաջադրեն։ Այս քայլերը, իհարկե, խայտառակություն են եւ Սահմանադրության ոտնահարում, բայց Փաշինյանը կարծում է, որ ավելի լավ է իրեն բռնապետ կոչեն, քան ասեն` թույլ է, իր թիմն անգամ իրեն չի ենթարկվում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular