ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարման պայուսակ

ՖՈՏՈ

Դիմահարդարման պայուսակը աքսեսուար է, որն օգտագործվում է դիմահարդարման պարագաներ և այլ օգտակար մանրուքներ պահելու համար։ Այն կարող է չափերով ավելի փոքր լինել, քան կանացի պայուսակը, սակայն սովորաբար ավելի մեծ է, քան դրամապանակը։

Մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչները դեռ հին ժամանակներում էին օգտագործում դիմահարդարման պայուսակներ։ Ենթադրվում է, որ ասիացի կանայք առաջինն են օգտագործել այդ ժամանակակից փոքր պայուսակի անալոգը: Ճապոնիայի Նիշիվակիում պեղումների ժամանակ հնագույն կոսմետիկ պայուսակ է հայտնաբերվել։ Հայտնաբերվածը թվագրվել է 9-րդ դարով: Ամենայն հավանականությամբ, դրա տերը մեծահարուստ տիկին էր եղել։ Այդ դիմահարդարման պայուսակը պարունակում էր չինական հայելի, մկրատ, պինցետ և տարբեր ամաններ՝ դիմահարդարման նյութերի համար նախատեսված: Ժամանակակից կանանց և 9-րդ դարի այդ ճապոնուհու կողմից դիմահարդարման պայուսակի գործնական օգտագործումը մեծ նմանություններ ունեն։

Միջնադարում Եվրոպայում կանայք փոքր պայուսակներ էին կրում գոտկատեղին։ Ֆունկցիոնալ առումով այդ աքսեսուարը կարելի է անվանել նաև դիմահարդարման պայուսակ։ Նման պայուսակը սովորաբար պարունակում էր հայելի, սանրեր, շրթներկ, դիմափոշի,  եղունգների ներկ և այլ մանրուքներ։ Այդ շրջանում կար մի որոշիչ առանձնահատկություն՝ որքան հարուստ էր կոսմետիկ պայուսակի տերը, այնքան փոքր էր այդ աքսեսուարը և արվեստի գործ էր հիշեցնում։ Դրանք զարդարելու համար օգտագործվել են թանկարժեք գործվածքներ ու թանկարժեք քարեր։

Այն, թե ինչպիսի տեսք են ունեցել 16-րդ դարի կոսմետիկ պայուսակները, կարել է իմանալ մեծ նկարիչների կանանց դիմանկարներից։ Նկարներից շատերում է կինը պատկերված կանացի աքսեսուարով՝ մանր իրերի համար նախատեսված ձեռքի պայուսակով։

Դիմահարդարման պայուսակի արտաքին տեսքը փոխվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի օրոք։ Նրա սիրելին՝ մարկիզուհի դե Պոմպադուրը, մոդայի օրենսդիր էր: Այն ժամանակ լայն տարածում են գտել մետաքսե հյուսով ձեռքի պայուսակները, զարդարված թանկարժեք ժանյակներով և թանկարժեք քարերով։ Նման պայուսակի մեջ տեղավորվում էին և՛ դիմահարդարման պայուսակը, և՛ ձեռագործ իրերը։ Դա Պոմպիդուր անվանված պայուսյակն էր:

1790 թվականին նորաձևության մեջ մտավ ցանց կանացի  պայուսակը, որը կրում էին ձեռքին, դա ռեդիկյուլ պայուսյակն էր: Այն ժամանակվա տիկնայք հագնում էին ամուր սեղմված կորսետներ, ինչը հաճախ հանգեցնում էր նրանց վատ վիճակին, հետևաբար ձեռքի տակ ուշքի բերող դեղեր ունենալը կենսական անհրաժեշտություն էր: Հենց դրանք էլ սովորաբար կային այդ ձեռքի պայուսյակում։

20-րդ դարում արդյունաբերության զարգացման արդյունքում հնարավոր դարձավ  փոքր պայուսակները զանգվածաբար արտադրել գործարաններում օգտագործելով էժան նյութեր։ Դիմահարդարման պայուսակը դադարեց լինել թանկարժեք աքսեսուար։ Առաջին պլան մղվեց Ֆունկցիոնալությունը, թեև այսօր էլ դիմահարդարման որոշ պայուսակներից կարելի է դատել դրա տիրոջ հարստության մասին։ Դիզայներական որոշ մոդելներ շարունակում են պատրաստվել թանկարժեք նյութերից։ Դրա համար օգտագործվում են կաշի, ժանյակ, ասեղնագործություն, քարեր, մորթեղեն, թավշյա կտորներ։

Կախված իրենց ֆունկցիոնալությունից ժամանակակից դիմահարդարման պայուսակները բաժանվում են ճամփորդական պայուսակների, փոքր պայուսակների և պրոֆեսիոնալ դիմահարդարման միջոցների պահպանման պայուսակների։ Ճանապարհորդական դիմահարդարման պայուսակները շատ ավելի մեծ են, քան ստանդարտները, դրանց մեջ պահում են ճանապարհին անհրաժեշտ շատ այնպիսի բաներ, ինչպիսիք են մազերի շամպունները, մաշկի խնամքի քսուքները, հիգիենայի և կոսմետիկ այլ միջոցները: Փոքրիկ դիմահարդարման պայուսակները սովորաբար դրվում են կանացի այլ ավելի մեծ պայուսակի մեջ, դրանք ամենօրյա օգտագործման համար են և ունենում են միայն ամենաանհրաժեշտ մանրուքները։ Պրոֆեսիոնալ դիմահարդարման պայուսյակը, որը նման է ճամպրուկի, օգտագործվում է պրոֆեսիոնալ կոսմետոլոգների կողմից աշխատանքի համար։ Նման պայուսակների համար կան հատուկ պահանջներ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular