ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան ներմուծվող ցիտրուսային մրգերի ծավալն ավելացել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի 10 ամսում 16.7%–ով շատ ցիտրուսային միրգ է ներմուծվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
«2024 թ. հունվար–հոկտեմբերին ՀՀ է ներմուծվել շուրջ 24726.2 տոննա ցիտրուսային միրգ։ Սա այն դեպքում, երբ 2023 թ. նույն ժամանակահատվածում ցիտրուսային մրգի ներմուծումը եղել է շուրջ 21172.5 տոննա, այսինքն` 2024 թվականին ներմուծվել է 3553,7 տոննայով շատ»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը ներկայացրել է նաև ՀՀ մաքսային ծառայության փոխանցած օպերատիվ տվյալներն ըստ առանձին մրգերի` նշելով, թե հատկապես որ երկրներից է եղել ներմուծումը։
Ըստ այդմ` 2024 թ. 10 ամսում Հայաստան է ներկրվել 10 886.4 տոննա նարինջ։ Այն հայաստանյան է ներկրվել Իրանից, Եգիպտոսից, Հարավային Աֆրիկայից։
 
Մանդարինի ներկրման ծավալը կազմել է 8599.0 տոննա։ Բացի Վրաստանից, մանդարին է ներկրվել է նաև Իրանից, Պակիստանից և Եգիպտոսից։
 
Նշված ժամանակահատվածում Վրաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից Հայաստան է ներկրվել 4000.7 տոննա կիտրոն, 1100.5 տոննա թուրինջ և պոմելո` Վրաստանից, Չինաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից, 117.4 տոննա լայմ` Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, 6.5 տոննա կլեմենտին` Վրաստանից, Նիդեռլանդներից։
 
Հայաստան են ներմուծվել նաև ցիտրուսային այլ մրգեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 15.7 տոննա։ Այս խմբաքանակը ներմուծվել է Վրաստանից, Նիդեռլանդներից, ՌԴ–ից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Վրաստանից Հայաստան մանդարին ներկրող առևտրականները հայկական անցակետում խնդրի առաջ էին կանգնել. նրանց թույլ չէին տալիս ՀՀ–ից տարած ստվարաթղթե արկղերով մանդարին ներկրել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նշել էին, որ խնդիրը համընդհանուր չէ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular