ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ

ԻՐԱՎՈՒՆՔ

Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ: Այս մասին հայտնում է Human Rights Watch-ը:

BBC-ն հավելում է, որ որպես մանկաբարձուհիներ և բուժքույրեր վերապատրաստվող կանանց արգելվել է դասերի հաճախել: Աֆղանստանում հինգ առանձին հաստատություններ նույնպես հաստատել են BBC-ին, որ թալիբները հրահանգել են իրենց դադարեցնել գործունեությունը. համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ ուսանողները լաց են լինում այդ լուրից:

Բացի այդ, թալիբները որոշ նահանգներում կանանց արգելել են բուժում ստանալ տղամարդ բժիշկներից, ինչը նշանակում է, որ այս նոր հրամանագիրը կհանգեցնի կանանց անհարկի ցավի, հիվանդության կամ  մահվան, քանի որ կին բուժաշխատողներ չեն լինի նրանց բուժելու համար:

Թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան է արձակել այս հրամանը, որը հայտարարվել է երկուշաբթի Առողջապահության նախարարության նիստում: Նախարարությունը հրավիրել է մասնավոր բժշկական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ հրահանգավորելու նոր կարգի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular