ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում այն իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում. մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021-2022թթ. եղել են տարածքային ոտնձգություններ ու ագրեսիա:

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արված հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ վրա հարձակում չի եղել, ինչպես նաև այն հայտարարությանը, թե ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր ձևաչափերով փաստաթղթերին:

«Մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այն ուղղությամբ, որ ՀՀ նկատմամբ ագրեսիա է լինելու,  և առաջին հերթին, իհարկե, այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակցիներից ստացել ենք պատասխան՝ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Սա բոլորը գիտեն և չեն կարող ոտնձգություն անել:

Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ այդ կարմիր գիծը, որ դուք ասում էիք հատված է, որից հետո իրենք ասել են՝ գիտեք՝ ոնց, որ թե սահմանը դելիմիտացված չէ: Էդ դեպքում մենք ասել ենք, բա որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցույց տվե՛ք այդ կարմիր գիծը, որ մենք կարողանանք կարգավորել մեր հարաբերությունները և հասկանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ ասել ենք՝ ցո՛ւյց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, իրենք մեզ դա ցույց չեն տվել:

«Ես հրապարակային ասել եմ՝ եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի: Դա է եղել պատճառը, որ 22 թվականի աշնանը Երևանյան գագաթաժողովում ես չեմ ստորագրել ՀԱՊԿ-ի ժողովի եզրափակիչ փաստաթուղթը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը բացարձակ կապ չունի:

«Մենք ՀԱՊկ-ի մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, Փաշինյանն ասաց, որ մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթի մշակման, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում:

«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաղթղթի վրա, որովհետև մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են որոշեն, մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասում՝ վա՜յ, մենք այստեղ վետո դնելու իրավունք ունենք, այդ էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ:

Այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվարացնում, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ անդառնալիության կետն արդեն անցել ենք»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular