ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ թղթի վրա ինչ-որ բան էր ջնջում, որը մակագրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը»: Լուրեր տարածվեցին, որ մեծ թվով «պադավատներ» են կրճատվելու, շատ պաշտոնյաներ զրկվելու են ծառայողական մեքենաներից, շատ վարորդներ գործազուրկ են դառնալու: Տեղեկացանք, որ հաջորդ օրերին, իսկապես, մեծ թվով պաշտոնյաների` փոխնախարարներ, ծառայությունների ղեկավարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ, ասել են` ոտքով պետք է գնաք տուն եւ գաք աշխատանքի:

Բայց ասվել է, որ մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ գարաժներում են կանգնելու, որ գործով տեղ գնալիս դրանցից կարող են օգտվել, իսկ աշխատանքի գալ-գնալ չեն կարող: Հաջորդ օրերին արդեն որոշ պաշտոնյաների թույլատրել են օգտվել «պադավատներից»: Ինչպես շատ հարցերում, այս հարցում էլ անորոշություն է ու խառնաշփոթ` ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում եւ ինչ է անում որոշումներ կայացնող անձը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 05․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular