ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Երևանից չեն ստացվել. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։

«Մենք լսում ենք այդ խոսակցությունները. Հայաստանի վարչապետը խորհրդարանում այդ թեմայով շատ է խոսել և դատողություններ արել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում անդամակցությունն առավելագույնս օգտագործելը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռները փակել, չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել»,-ասել է նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի Փաշինյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, այդ պատճառով էլ չի մասնակցում կազմակերպության շրջանակներում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular