ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները ներքին հրահանգ են ստացել Նիկոլ Փաշինյանից, իսկ գործընթացը վերահսկում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Խոսքը, մասնավորապես, պետական բոլոր հաստատությունների անվանումից «ազգային» բառը վերացնելու մասին է։

Տարբեր հաստատություններից, օրինակ, Առողջապահության ազգային ինստիտուտից, Ազգային թատրոնից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Ազգային պատկերասրահից, և այլ մշակութային, պետական, հաստատություններից ահազանգում են այդ ներքին հրահանգի մասին, ընդ որում, հատուկ շեշտել են, որ գրավոր փաստաթուղթ չի լինելու, բայց հրաժարվողների համար խնդիրներ են հարուցելու։

Նույնպիսի հրահանգ տրվել է նաև բոլոր հիմնարկներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու մասին։ Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ այդ գործողություններն իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի հրահանգով, իսկ խորհրդանիշներից հրաժարվելու փաշինյանական քաղաքականությունը գնալով սրվում է։

Էմմա Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular