ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իբրահիմովիչը նշել է, թե որ ակումբում կցանկանար խաղալ

ՍՊՈՐՏ

Շվեդ նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ հանդիսանում է «Միլանի» նախագահի խորհրդականը, հանդես է եկել բազմաթիվ երկրներում և ակումբներում։

Նա հասցրել է ուրախացնել  «Մալմյոյի», «Այաքսի», «Յուվենտուսի», «Ինտերի», «Միլանի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Լոս Անջելես Գալաքսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: Սակայն կար մի առաջնություն, որին շվեդն այդպես էլ չհասավ։

Sports Illustrated-ին տված հարցազրույցում Իբրահիմովիչին հարցրեցին՝ արդյոք չի մտածել Գերմանիա տեղափոխվելու մասին:

«Ֆուտբոլը Գերմանիայում պարզապես հիասքանչ է։ Ինձ շատ են դուր գալիս այնտեղի մարզադաշտերը, որովհետև դրանք միշտ լիքն են։

Խաղալ նման ակումբում, ինչպիսին «Բավարիան» է, իհարկե, լավ կլիներ, թեկուզ միայն ակումբի պատմության և նրա խաղացողների պատճառով։ Ինձ համար «Բավարիան» աշխարհի հինգ ամենամեծ ակումբներից մեկն է։ Ես շատ եմ հիանում գերմանական ֆուտբոլով և իրենց ազգային հավաքականով։

Նրանք չէին կարող իրենց թույլ տալ ձեռք բերել ինձ (ծիծաղում է): Բայց ոչ, անկեղծ ասած՝ Գերմանիա տեղափոխվելու հնարավորություն երբեք չի եղել։ Հրաշալի կլիներ, սակայն ճակատագիրն այլ ծրագրեր ուներ»,- ասել է շվեդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular