Թրամփը ժամանել է Փարիզ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը վայրէջք է կատարել Փարիզում, որտեղ մասնակցելու է հրդեհից հետո վերականգնված Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշ Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, Euromedia24-ի փոխանցմամբ՝ հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին։
Ավելի վաղ Agence France-Presse-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը Ելիսեյան պալատում կընդունի Թրամփին և Զելենսկիին, ովքեր Փարիզ են ժամանելու հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացմանը։
Մայր տաճարի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին և 8-ին։