ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:40-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան խոշորացված համայնքի վարչական շրջաններից մեկի բնակավայրերից մեկում՝ տանը, դի կա։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Թելման Ա.-ն է, ով գնացել է իր պապու չբնակեցված տուն, գիշերել այնտեղ, իսկ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան հյուրասենյակի բազմոցին նրա դին հայտնաբերել է ազգականը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է հյուրասենյակում գտնվող գազով վառարանի թերայրված գազերի արտանետման հետևանքով։ Պարզվել է նաև, որ վառարանը ծխատար խողովակ չի ունեցել։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular