Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմնիտրի Պեսկովը։
Պեսկովն ասել է, որ Պուտինի պաշտոնական գրաֆիկում Ասադի հետ հանդիպում չկա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի ասել է, թե Պուտինը վերջին անգամ երբ է տեսել ու շփվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
«Խմեյմիմում և Տարտուսում ռուսական բազաների պահպանման մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է Պեսկովը։
Նա չի ասել Ասադի տեղակայման վայրի մանրամասները։