ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել և հետապնդել ԶԼՄ-ների աշխատակիցներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմության հրամանատարությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել։ Այս մասին, ինչպես նշում է vedomosti.ru-ն, հայտնում է Al-Watan-ը։ 

«Բարձր հրամանատարությունը խստիվ արգելում է ստիպել կանանց հագնել որոշակի հագուստ կամ միջամտել նրանց հագուստ ընտրելու իրավունքին կամ արտաքին տեսքի հետ կապված պահանջներ ներկայացնել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ :

Բացի այդ, զինված ընդդիմությունն արգելել է Սիրիայում լրատվամիջոցների աշխատակիցների հետապնդումը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նույնպես հայտնում է Al Watan թերթը։

Նոր իշխանություններն անընդունելի են համարում ցանկացած հարձակում սիրիական հեռուստատեսությունում, ռադիոյում և սոցիալական ցանցերում աշխատող լրագրողների վրա, ինչպես նաև նրանց հասցեին ուղղված սպառնալիքներ հնչեցնել։ Կարգադրությունը խախտողներին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular