ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մբապեն առաջին անգամ խոսել է բռնաբարության մեղադրանքի մասին

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի աստղ Կիլիան Մբապեն առաջին անգամ խոսել է Ստոկհոլմում գտնվելու ժամանակ բռնաբարության սկանդալի մասին։ Ֆրանսիացին հարցազրույց է տվել Canal+-ին, որտեղ զարմանք է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ և հերքել բոլոր մեղադրանքները։

«Ես զարմացած էի․ ինչ-որ բան կատարվեց, որը չէի սպասում։ Ես ոչինչ չեմ ստացել, ոչ մի ծանուցագիր:  Շվեդիայի կառավարությունը ոչինչ չի ներկայացրել ինձ։ Դա ինձ չէր անհանգստացնում, քանի որ ես նման բան չեմ արել: Ես միշտ նույն մտադրությունն եմ ունեցել՝ կենտրոնանալ աշխատանքիս վրա և օգնել թիմիս: Եթե ​​դատարանն պահանջի, որ նեկայանամ, ապա ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Մբապեն:

Մբապեն նաև ասել է, որ չգիտի, թե կոնկրետ ով է բողոք ներկայացրել իր դեմ, և այդ նորության մասին ինքն իմացել է, երբ բարձրացել է ինքնաթիռ։ Ֆուտբոլիստի փաստաբանը հերքում է նրա մեղքը՝ պնդելով, որ ներկայացված բողոքում մեղադրյալի անունը նշված չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular