ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցության առանցքային հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել պաշտպանական համագործակցության առանցքային հարցերը:

Այս մասին  տեղեկանում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի X-ում տարածած հաղորդագրությունից:

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանական համագործակցության առանցքային հարցերը, ինչպես նաև ռուսական ագրեսիայի դեմ պայքարում մեր համատեղ ջանքերի ամրապնդման հետագա քայլերը»,- գրել է նա:

Ումերովը նշել է, որ զրուցել են նաև ռազմաճակատում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, մասնավորապես, քննարկել են Ուկրաինայի պաշտպանության բանակի առաջ ծառացած զարգացումները և հիմնական մարտահրավերները։

«Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունն Ուկրաինային տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ պայքարի համար: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում իրենց մշտական աջակցության»,- գրել է Ումերովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular