ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից զրկել են 45-ամյա Գառնիկ Ա․-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 45-ամյա Գառնիկ Ա․-ի մահանալու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գառնիկ Ա․-ն մահացել է ֆիզիկական միջամտության հետևանքով։

Գառնիկ Ա․-ին հունիսի 29-ին Բագրատունյաց փողոցի 38 հասցեի մոտ հարվածներ հասցրել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 43-ամյա Արման Ա․-ն:

Նոյեմբերի 19-ին Արման Ա․-ի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 155 հոդվածի 1 մասի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նույն օրը վերջինիս նկատմամբ կայացվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին որոշում և նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Սողոմոն Տարոնցի փողոցի 1 հասցեի մոտից Արման Ա․-ին ձերբակալել և տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն, այնուհետև ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular